Զինվորի ինքնասպանության գործով ձերբակալվել են նրա 2 համածառայակիցները․ մանրամասներ

Դիտել նաև
«Դեռ մեկ տարին չէր լրացել, ինչ Սամվելը ծառայում էր բանակում». նախնական տվյալով՝ ծառայակցի կրակոցից մահացած Սանոյանը Ծովագյուղից էր
Ծառայակցի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող է գտնվում ադրբեջանական կողմում. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին․ Sputnik Armenia
44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 3822 զոհ, 208 մարդ առայսօր համարվում է անհետ կորած. Քննչական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:
Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: