Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի առաջին նիստը

Դիտել նաև
Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում․ ՀՀ ԱԳ նախարար
Ադրբեջանը, Հայաստանը և ՌԴ-ն մոտեցրել են Հարավային Կովկասում սահմանային հսկողության դիրքորոշումները
Հանձնաժողովի որոշ անդամների կենսագրությանը ծանոթանալով՝ կարելի է միայն կարեկցել մեր պետությանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ նախատեսված հանդիպումը, այո, չի կայացել. Արարատ Միրզոյան
Զասը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ
Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանագծման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին նիստը։ Ռիա-Նովոստի գործակալության հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի փոխանցմամբ՝ այն կանցկացվի մայիսի 16-17-ը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի հետ միասին:
Սահմանազատման հանձնաժողովը հայկական կողմից գլխավորելու է փոխվարչապետը. մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մհեր Գրիգորյանը։