Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ)
13
Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Պատերազմ Արցախում
Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունը Կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն. Դավիթ Բաբայան Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. գյուղապետ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է (տեսանյութ) Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Փաշինյանը, Օվերչուկը և Ռուդենկոն քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ուրախ եմ ձեզ տեսնել, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք:

Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել: Եվ մեխանիզմը երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն կաշխատի: Վստահ եմ, որ մենք բոլորս տրամադրված ենք նման աշխատանքի: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրականացված նման աշխատանքի համար: Հույս ունեմ և վստահ եմ, որ հետագայում ևս այդ աշխատանքն արդյունավետ կլինի, պարզապես պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների»,- ողջունելով հյուրերին՝ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել.

«Իսկապես, բոլորովին վերջերս մենք Ձեզ հետ հանդիպեցինք Մոսկվայում, որտեղ գտնվում էիք պաշտոնական այցով, այցելեցիք Մոսկվա և Նիժնի Նովգորոդ: Մի ամբողջ շարք հանդիպումներ եղան՝ և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ Միխայիլ Վլադիմիրի, և Վալենտինա Մատվիենկոյի հետ: Կայացած հանդիպումների արդյունքներով, մեր պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ ստացան, և մենք դրանց ուղղությամբ աշխատում ենք: Եվ ուզում եմ շատ կաևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն:

Այսօր, իհարկե, եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին կցանկանայինք խոսել: Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan