Ցուցարարների ճնշման տակ ոստիկանական ավտոբուսի դուռը բացվեց, և բերման ենթարկված բոլոր քաղաքացիները դուրս եկան փողոց և շարունակեցին իրենց ակցիան. Տեսանյութ «Ընչի՞ կզարգես ինձ», «շառ մի արա». Իսահակյանի վրա բերման են ենթարկում ցուցարարներին. Տեսանյութ 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար
18
Լարված իրավիճակ. «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում. Ուղիղ, ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին Թուրքիան մերժում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «հանգչել խաղաղությամբ». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ Ինչ է լինելու շարժման հաղթանակից հետո. Բացօթյա քննարկում Ֆրանսիայի հրապարակում փորձագետների մասնակցությամբ. Տեսանյութ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման երթը. Տեսանյութ, լուսանկար Բանակ, որը նաև կհարձակվի. 3 քայլ, որոնք կիրականացնի ազգային համաձայնության Կառավարությունը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Ձեռս կոտրեցիր, անասուն». ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին բերման ենթարկեցին. Տեսանյութ Շիշ նետող ոստիկանը հիմա էլ հարվածում է քաղաքացիներին. Տեսանյութ Շտապեմ հավելել, որ այդ հաջորդ փուլը սկսված է։ Ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ Արմեն Գրիգորյանի կալանավորման նիստը տեղի կունենա այսօր. Ռուբեն Մելիքյան Ոստիկանները մայթերից հավաքում, տանում են մարդկանց քաղաքական հրահանգ են ստացել ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական կեղծիքը Երևանում համատարած դատարկ փողոցներ են․ Քրիստինե Վարդանյանը լուսանկար է հրապարակել Արմեն Աշոտյանը կրկին բերման է ենթարկվել Ձերբակալել են 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրիկին Ցուցարարների ճնշման տակ ոստիկանական ավտոբուսի դուռը բացվեց, և բերման ենթարկված բոլոր քաղաքացիները դուրս եկան փողոց և շարունակեցին իրենց ակցիան. Տեսանյութ Մուշեղ Մխոյանի (ՎՈԺԴ) դուստրը ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել․ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բ/կ. Տեսանյութ Լեւոն Քոչարյանի գլխավորած խումբը փակել է Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը. Տեսանյութ Աբաջյանների ընտանիքի՝ փափուկ պահած դուստրն է. էս աղջիկն ամեն օր, ամեն ժամի դրսում է Ոստիկանությունը մայթերից մարդիկ է գողանում. ֆոտոշարք Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում. Տեսանյութ «Առանց թուրքի Հայաստան»․ Խորենաց- Զաքյան խաչմերուկը փակ է. Տեսանյութ Այն, ինչ կարելի է տեսնել բեմին, չի կարելի տեսնել ոչ մի տեղ. Վահրամ Սահակյան. Տեսանյութ Ես, որպես մտավորական, պարտք ունեմ այս մարդկանց առջեւ, որ նրանք ունենան իրենց երազանքի երկիրը Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում. Տեսանյութ «Ընչի՞ կզարգես ինձ», «շառ մի արա». Իսահակյանի վրա բերման են ենթարկում ցուցարարներին. Տեսանյութ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել Իշխանության պլան Բ-ն Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ Լարված իրավիճակ. «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում. Ուղիղ, ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից Մակունցը դիմել է տեղի դաշնակցականներին եւ հանդիպում խնդրել` «կարեւոր հարցով» Ոստիկանության աշխատողները քիչ առաջ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով․ փորձագետ Քաղաքացիները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին․ Տեսանյութ Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․Աննա Գրիգորյան. Տեսանյութ Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ) 3,5 ժամում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 414 հոգի, իրականում թիվը մոտ 600 է․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Աջակցում եմ փողոցում եւ այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Տավուշի մարզի մի քանի համայնքներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում․ Կրեմլը հերքում է Դատախազությունը Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժել է Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Թեհրանը կարող է և չիջեցնել գինը Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է. եվրոն ու ռուբլին թանկացել են Մոսկվան չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացումը Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը Բերման են ենթարկում ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին. Տեսանյութ Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը

Փաշինյանը հայտնվել է Գորբաչովի վիճակում. ի՞նչ է մեզ սպասում

Ընդհանրապես, այս երկու գործիչներին համեմատելը խիստ պայմանական պետք է դիտարկել: Քանզի նրանք թե տարբեր կենսագրություն են ունեցել, և թե տարբեր քաղաքական  ուղիներով են անցել: Սակայն նրանց միավորում է մեկ բան, նրանք երկուսն էլ ցանկանում էին բարեփոխել իրենց երկրները, սակայն փլուզման պատճառ դարձան: Սկզբում երկուսից էլ կային մեծ սպասումներ, սակայն երկուսն էլ պարզվեց դատարկախոս պոպուլիստներ էին, որոնց գործունեության արդյունքում եղան միայն փլուզումներ և պարտություններ: Զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դարձավ ավելի պահանջված «դրսում», քան «ներսում»: Սակայն սկսելով զիջել «դրսին», նա վերջնարդյունքում դարձավ քաղաքական «փալաս» երկրի ներսում, և որի արդյունքում նրան սկսեցին արհամարհել և «դրսում», և «ներսում»:

Մինչդեռ սկզբում նա ընկալվում էր խորհրդային ժողովուրդների մոտ որպես «փրկիչ»:

Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես սկզբում «փրկչի» դերում էր, նույնիսկ փորձում էր մտնել  հանրահայտ Մոնթեի կերպարի մեջ, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվեց իր քաղաքական դատարկությունը:

Այսօր, երբ Փաշինյանի քաղաքական դատարկությունը բացահայտված է, նա փորձում է գոնե «դրսում» կապիտալիզացնել իր գործունեությունը Հայաստանի և հատկապես Արցախի հարցում զիջումների հաշվին: Սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ պարագայում զիջելով մի հարցում, նրանից «դուրսը»  սկսել է պահանջել զիջել նաև այլ հարցերում: Այդպիսին է քաղաքական տրամաբանությունը միջազգային ասպարեզում: Այսօր ադրբեջանցիները ոչ միայն արգելել են Փաշինյանին  խոսել Արցախի կարգավիճակի մասին, այլև նույնիսկ չեն հանդուրժում ցանակացած քննադատություն, այդ թվում  հումանիտար խնդիրների հետ կապված:

Այսպիսի ծայր աստիճանի նվաստացման քաղաքականություն վարել են միայն հիտլերյան Գերմանիայի պարագլուխների հետ 1945 թվականից հետո:

Այսպիսի նվաստացում դեռ ոչ մի ղեկավար չէր տեսել հետկոմունիստական շրջանում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իրեն վերջում ավելի արժանապատիվ պահեց: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս-վրացական պատերազմից հետո իրեն այդպես չէր պահում, ինչպես որ այսօր իրեն պահում է Փաշինյանը:

Պարզ է, որ  Հայաստանի հանրության անսահման հնազանդությունը չի կարող փրկել Փաշինյանին, քանզի Ալիևի լկտիությունը, ինչպես ասում են, սահմաններ չունի:

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զարմացած Ալիևի անսահման լկտիությունով, սակայն իրականությունն է այդպիսին: Պարզապես Տեր-Պետրոսյանի նման գործիչներն այդպես էլ չհասկացան, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքները էապես տարբերվում են, ասենք, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պահվածքից:

Հարցրեք ցանկացած ռուս կամ եվրոպացի փորձագետ թուրքագետի, և նրանք լիարժեք կբացատրեն այդ նրբությունները:

Իհարկե, վերջնարդյունքում թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ երկխոսությունը չպիտի լինի «եղնիկի և առյուծի երկխոսություն», քանզի, ինչպես հայտնի է, բնության մեջ այդպիսի երկխոսություն չի լինում:

Այլ խնդիր է, որ հայ հանրության մեջ, գուցե  անճարությունից,  միշտ ինչ-որ հատված ձգտել է ցանկացած գնով «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի  այդ վտանգավոր հարաբերությունները «կառավարելի» լինեն:

Ի դեպ նույնը ժամանակին ուզում էր նաև Գորբաչովը՝ փորձելով զիջումների գնալով լավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Թե ինչ ստացվեց իրականությունը՝ մեր աչքերի առաջ է:

Բնության օրենքները շրջանցել հնարավոր չէ: Այս դեպքում, մինչև իրական ուժ չտեսնեն, մեր հարևաններն իսկական երկխոսության չեն մտնի Հայաստանի հետ: Քանզի, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի, նրանք միշտ համարել են, որ Հայաստանը, որպես այդպիսին չպիտի լիներ, իսկ եթե այն կա ապա այն պետք է վերանա: Դրա մասին գրեթե բացահայտ պարբերաբար հայտարարում էր Իլհամ Ալիևը: Իսկ թուրքական Իգդիրում հենց այս պահին գործում է, այսպես կոչված, «վտարանդի Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն ու պառլամենտը»: Իհարկե, դրանք այսօր Թուրքիայի օրակարգում դեռ չկան, սակայն այսօր դեռ չկան:

Հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրապն էլ էր երազում լավ ընկերության միջոցով համոզել Թալեաթ Փաշային, որ հնարավոր է հայերի և թուրքերի խաղաղ գոյակցությունը Օսմանյան կայսրությունում: Զոհրապն անկեղծ էր իր ձգտումով, ինչպես նաև անկեղծ էր նաև Թալեաթը: Քանզի եթե հարմար իրավիճակ չլիներ, Թալեաթը չէր կատարի այն, ինչ կատարեց 100 տարի առաջ:

Այդ տեսանկյունից հայտնի մատերի կոմբինացիայով Մևլութ Չավուշօղլուն ոչնչով չի տարբերվում Թալեաթից: Պարզապես հանգամանքները դեռ թույլ չեն տալիս, որ Չավուշօղլուն կրկնի Թալեաթի արարքը:

Հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե կրկնեց այդ միտքը Բաքվում՝ հղում անելով Էնվերի երազանքներին:

Նշանակու՞մ է արդյոք, որ նրանց հետ լեզու հնարավոր չէ գտնել: Պատասխանը նույնպես պարզ է: Բանակցություններն ու երկխոսությունը անհրաժեշտություն է, լավ հասկանալով, որ իրական անվտանգային միջավայրի հաստատման համար անհրաժեշտ է երկու իրար հետ շաղկապված բան, կրկին ձևավորել երկրի ներսում ուժի բռունցք և վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները՝ չեզոքացնելու համար վերը նշված վտանգները:

Ակնհայտ է, որ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման ընթացքում բոլորիս ապացուցեց, որ ունակ չէ լուծել մեզ համար կարևոր թե առաջին, և թե երկրորդ խնդիրները: Ինչը նշանակում է, որ իր կառավարման շարունակության պարագայում մենք քայլ առ քայլ մոտենալու ենք նոր 1915 թվականի իրադարձություններին:

Պետք է ուշքի գանք, քանի դեռ մեզ համար վտանգավոր ռուբիկոնը չենք անցել: Հետո ուշ կլինի՝ դրանից բխող մեզ համար ծայրաստիճան վտանգավոր հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan