«Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների». Իշխան Սաղաթելյան

Դիտել նաև
Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
Այսօր կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն Արցախի ԱԺ-ում էին
Իշխան Սաղաթելյանն արժանացել է «Տարվա քաղաքական գործիչ» կոչման
«Հայկական օրակարգ. Ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկումը` ՈւՂԻՂ
«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը լուսանկարներ է տարածել այսօրվա ակցիայից՝ կից գրառմամբ. «Այս պահին Երևանում շարունակվում են 4 սկզբնակետերից մեկնարկած Դիմադրության երթերը։ Խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով երթերը շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում՝ Ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամաբ, բերման է ենթարկել 100-ից ավելի ակցիայի մասնակիցների։ Բերման ենթարկված մեր քաղաքացիների գործը շարունակում են երթերին անդադար միացող մեր արժանապատիվ քաղաքացիները։ Մենք երեկ հայտարարել ենք, որ երկիրը չի գործելու իր բնականոն հունով այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել հրաժարական։ Կհանդիպենք 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում»:
Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից