Ետ բերել գողոնը. Անդրանիկ Թևանյան

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում․ դա են վկայում Ալիևի ռազմատենչ հայտարարությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Ինչո՞ւ է լկտիացել Ալիևը. մի հայտարարված աղետի պատմություն. Տեսանյութ
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համառորեն արդարացնում իր թիմակիցների սկանդալային գործարքները
Շան սիրտը
ՀՀ քաղաքացիների դեմքից գողացվել է ժպիտը, տոներից գողացվել է Շուշիի ազատագրման օրը, Արցախից՝ պետականությունը, ՀՀ–ից՝ ապագան։ Ահա սրանք են Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումները, որոնք նա փորձում է ներկայացնել որպես ծանր ժառանգության հետևանք և իրեն համեստաբար Հիսուսի տեղ դնելով՝ հայտարարել, որ ունի սուրբ առաքելություն ու ծանր խաչ։
Իրականությունն այն է, որ մեզ բաժին հասած ավերածությունների մեկնակը տրվեց 4 տարի առաջ։ Հայոց եռատոնի օրը՝ մայիսի 9–ին, «ժողվարչապետը» Ստեփանակերտում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու քաղաքականության մեկնարկը տվեց։ Հետո եկավ Դուշանբեի «Վերելակային» դիվանագիտությունը, ապա՝ Դավոսը, վերջում՝ մյունխենյան խայտառակությունը։
Այս ամենի արանքում «թավշյա» տղաներն ու աղջիկներն ինտենսիվորեն փչացնում էին հայ–ռուսական հարաբերությունները, սեփական աթոռը պնդացնելու համար ժամանակ ստանալու դիմաց բազում խոստումներ տալիս Ալիևին ու զուգահեռաբար անհարմար վիճակի մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։
«Ծանր ժառանգություն եմ ստացել»–ը էժանագին դեմագոգիա է։ Մեր տոնը, ժպիտը և հաղթանակը գողացել է Նիկոլ Փաշինյանը։ Ու որպեսզի սուգը, պարտությունը հավերժ չլինեն ու հնարավոր լինի վերադարձնել գողոնը, գողության գլխավոր հեղինակը պետք է վռնդվի պետական կառավարման համակարգից ու հայտնվի իր արժանի տեղում։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից