Արցախի օկուպացված տարածքում պարտիզանական շարժումը կարող է ստացվել միայն եթե մեջքին ունենա հայկական պետական մեքենայի աջակցությունը Շուրջ 10 սենատորներ անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիային «Կյանքեր ենք» փրկել դեմագոգիկ բանաձևը փոխարինել են «Զանգեզուրի միջանցք» ենք փրկել բանաձևով. Արեգնազ Մանուկյան
11
Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Էրդողանը Փաշինյանի հետ զրույցն անվանել է «կառուցողական», իսկ Հայաստանի ընդդիմությանը՝ «արմատական ​​շրջանակներ» Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին Պատերազմ Արցախում
17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար 42,7 մլն դրամ՝ ՍԴ անդամների հավելավճարի համար Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Աթաթուրքի նկարով դպրոցական պայուսակ՝ Երևանի խանութներում Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել Արցախի օկուպացված տարածքում պարտիզանական շարժումը կարող է ստացվել միայն եթե մեջքին ունենա հայկական պետական մեքենայի աջակցությունը Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66 Արցախում կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը Նոր կարգավորումներ Զինծառայող Էրիկ Ղարսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Հունիսի 3–ի գործով կալանավորված ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել Oդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի Շուրջ 10 սենատորներ անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիային «Կյանքեր ենք» փրկել դեմագոգիկ բանաձևը փոխարինել են «Զանգեզուրի միջանցք» ենք փրկել բանաձևով. Արեգնազ Մանուկյան Ոստիկաննները փորձեցին տանել «Ղարաբաղը Հայաստան է, Կոսովոն` Սերբիա» ցուցանակը. Հակոբ Բերբերյան Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ Աղավնոն լքելու առաջին հրահանգը ստանալուց մեկ շաբաթ անց գյուղից դեռ ոչ ոք չի հեռացել (տեսանյութ) Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Աղավնոյում վաղուց բոլոր տները նորակառույց են՝ ՀՅԴ-ի ջանքերի շնորհիվ․ «Ազատության» լրագրողը կարող էր ճշտել․ կարծիք Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու ուղղությամբ. ՀՅԴ Բյուրո Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել.ԱՀ ՊԲ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 65 Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել Հավակնորդն Անդրանիկ Քոչարյանն է Բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին

Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը. Ս. Օհանյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ,

Արցախյան ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր,

Հայկական բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր

Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը։ Եվ շարունակելո՛ւ ենք պայքարել՝ հայ ժողովրդի լինելիության իրավունքը, իր պատմական Հայրենիքում ապրելու կամքը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար։

Աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային բարդ, արյունալի վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը պետք է նորից վերականգնի իր արժանապատիվ կեցվածքը և ցույց տա աշխարհին, որ իր դեմքը պարտված իշխանությունը չէ, այլ այն ազնիվ, ազգանվեր, խրոխտ սերունդը, որ դուրս է եկել պայքարի և պատրաստ է ոչ միայն կյանքը նվիրել, այլ նորից հաղթել, ապրել ու արարել հանուն հավերժական Հայաստանի։ 

Այսօր բեկումնային է պահը, և եթե ուզում ենք նորից փրկել Արցախն ու պետություն ունենալ, օր առաջ պիտի համախմբվել՝ ընդունելով այն իրողությունը, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության մարզերում Դիմադրության շարժմանը միացած մեր հազարավոր հայրենակիցներ, ըստ էության, պայքարում են ոչ միայն Հայաստանի իշխանությունը զավթած քաղաքական միավորի դեմ, ով իր հակապետական գործողություններով անհերքելիորեն սպասարկել է թշնամու շահերը, այլ այն ուժերի, որոնք իրականում հովանավորում են նրանց՝ Արցախը, Հայաստանը վերջնականապես պառակտելու, ոչնչացնելու նպատակով։ 

Արցախյան առաջին պատերազմում մեր միասնությունն էր մեր ուժը, և ժողովրդի գիտակցության մեջ խրված չէր այն պառակտիչ, վտանգավոր սեպը՝ ով է Արցախից, ով՝ Հայաստանից․ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից հազարավոր կամավորականներ մեկնում էին Արցախ՝ այն իրավամբ իրենց Հայրենիքը համարելով, իսկ Արցախից ջոկատներ էին գալիս Գյումրի՝ երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար։  

Ես այսօր հպարտություն եմ ապրում այդ մաքառումը հիշելիս և խորին երախտագիտություն հայտնում մեր հաղթանակները կերտած սերունդներին՝ Հայրենական, Արցախյան պատերազմների վետերաններին, Արցախի պաշտպանության բանակի պատվախնդիր զինծառայողներին, ովքեր հիրավի հերոսական ծառայություն են իրականացրել՝ քառորդ դարից ավելի անառիկ պահելով Արցախի սահմանները, երկրապահներին, կամավորականներին, բոլոր այն մարդկանց, որոնց համար անսակարկելի արժեք է Հայրենիքը։

Հավերժ խոնարհում այն հերոսների սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքն են տվել Շուշին, Արցախը ազատագրելու, Հայաստանը պաշտպանելու համար՝ հաղթողի հպարտություն, արժանապատվություն նվիրելով աշխարհասփյուռ հայ ժողովրդին։ Նրանց հավերժ փառք ու պատիվ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan