Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Մեր համաքաղաքացիները բավականին ակտիվ միանում էին Գյումրին սոցիալ֊տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին
12
«Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան Պասիվ բոյկոտը սկսվել է հունվարից. մարդիկ տրանսպորտի փաթեթներ չեն գնել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պարզ հաշվարկով ներկայացնում է տրանսպորտի ինքնարժեքի ստացման թիվը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչն օր օրի թափ է հավաքում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց... Պատերազմ Արցախում
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. քաղաքագետ Ադրբեջանցիներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով. թուրք նախարար Ուկրաինայում հայտարարել են ռուս-ուկրաինական բանակցությունների պատրաստակամության մասին Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա, բա իրենց ասածը սրիկայություն չէ՞. Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք՝ բոյկոտը չի կայացել (տեսանյութ) Քաղաքապետարանի աշխատողներն էս ինչո՞վ են զբաղված (տեսանյութ) Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին, գցել ավտոբուսները (տեսանյութ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. զոհվածի մայր Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է, որ թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է ԱՆԻՖԻ-ի շրջանակներում բացվել է 108 քրեական գործ, որից 70-ը առայսօր դեռ նախաքննական փուլում են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ինչ տրամաբանությամբ եք տրոլեյբուսը թանկացրել շուրջ 3 անգամ. ավագանու հարցը Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին «Շուտով նույնն ասելու է Ոսկեպարում, Տիգրանաշենում, Մեղրիում և այլուր»․ Դավիթ Սարգսյան Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Ռոբերտ Քոչարյանի խոսքը դատավոր ու դատախազների համար մեռնելիք էր․ «Կարճ ասած» Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. Mediahub.am Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ Ավագանու նիստից հետո շարունակվում է բոյկոտը

Ընդդիմադիր պատգամավորը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 2-6 կայացել է ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի այցը Ստրասբուրգ և Բրյուսել։

ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն այցելել է Եվրոպական Խորհրդարան, հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից։

Ստրասբուրգում ԱԺ պատգամավորը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի տարբեր երկրներից տարբեր պատգամավորական խմբերի անդամ երկու տասնյակ պատգամավորների հետ։

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Էվա Քայլիի (Հունաստան, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի (Էստոնիա, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Եվրանեսթ խորհրդարանական վերաժողովի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի (Լիտվա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Հայասատանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցաբեր Անդրեյ Կովաչևի, (Բուլղարիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն), ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) և Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Պիտեր վան Դալենի (Նիդերլանդներ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները (մասնավորապես, Խնապատ-Խրամորթ հատվածում լարվածությունը և Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի մի հատվածի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը), հոգեբանական տեռորը և մարդասիրական աղետի ստեղծումը, որի նպատակն Արցախի հայաթափումն է։

Արթուր Խաչատրյանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։

Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։

Զրուցակիցների խնդրանքով Խաչատրյանը ներկայացրել է ընդդիմության մոտեցումները Արցախի հարցի լուծման վերաբերյալ՝ կարևորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը և Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի բացառումը։

Արթուր Խաչատրյանը նաև զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման հարցը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև ԵԽ-ում Ադրբեջանի հարցով հատուկ զեկուցաբեր Զելյանա Զովկոյի հետ։ Հանդիպման թեման Արցախի հիմնախնդիրն էր, ինչպես նաև Ադրբեջանի՝ պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ 

Այցն ամփոփվել է Բրյուսելում՝ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ կլոր սեղան-քննակմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan