Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով
16
ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան

Զորքով շրջապատված իշխանություն ու վախի կառավարում չի լինում. դա հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան

  1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։ 
  1. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։ 
  1. Ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունն այդ դահլիճում, կարծես թե, ավարտվեց։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու, առանց լուրջ հեղինակության կորստի, նույն կազմով շարունակել աշխատանքը ծափահարող մեծամասնության հետ։ 
  1. Հայաստանի փողոցներում ու հրապարակներում ձևավորվել է ազնիվ ու մոտիվացված մթնոլորտ, որը ոչ մի տեղ չի կորելու, չի անհետանալու, ու այդ մթնոլորտը պահանջում է նոր իշխանություն։ Իշխանությունը դրան բացի բռնությունից, ոչինչ չունի հակադրելու, իսկ բռնությունը է´լ ավելի է մեծացնում չարությունը։ 
  1. Էական վերափոխման կարիք ունի շարժման բովանդակությունը։ Միայն այդպես է հնարավոր ստանալ լայն հանրային կոնսոլիդացիա։ 
  1. Էական վերափոխման կարիք ունի հարթակի բովանդակությունը։ Փոփոխություն ուզող հարյուր հազարավոր ընտանիքներ, տանը նստած, սպասում են, որ հարթակից կլսեն քաղաքական, իսկ ավելի ստույգ՝ պետական օրակարգի կետեր՝ իրենց վաղվա օրվա նկարագիրը։ Սա ամենամեծ խնդիրն է, որը մինչ այսօր չի լուծում հարթակը։ 
  1. Վերանայման կարիք ունի որոշումների կայացման մեխանիզմը։ Եթե այն լիներ հստակ, ապա չէր առաջանա երեկվա ամենաքննարկվող հարցը. ինչպե՞ս կայացվեց որոշում, որ այս շարժումը Նիկոլին հարց ունի։ Այն շարժումը, որում ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մենք, մեր ընտանիքները, ընկերները։ Ի՞նչ հարց ու պատասխանի մասին է խոսքը։ 
  1. Հայաստանում ձևավորվում է նոր ստատուս-քվո՝ տոտալ մերժված իշխանություն, որը դեռ չի հեռացվել։ 
  1. Այս ստատուս քվոն հնարավոր է փոխել, եթե հանրությանը ներկայացվի նոր կոնսոլիդացիոն օրակարգ՝ կազմված «հանրային հոգսերի» ցանկից, և հանրության հետ դրա շուրջ սկսվի խոսակցություն։ 
  1. Հայաստանում կա փայլուն երիտասարդություն, որը նոր որակի պետություն է ստեղծելու։ 
  1. ԱԺ երեկվա տեսարանն իր բովանդակությամբ գռեհիկ էր. դրանք վախի ծափեր էին։ Նիկոլը կառավարման համակարգը վեր է ածում կառավարաֆերմայի։

 Ամփոփում 

Այս 11 կետերը միասին վկայում են երկրում առկա խոր ճգնաժամի մասին՝ կառավարման և պետական ճգնաժամի։ Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ արտաքին աշխարհի, միջնորդների և հարևանների համար պարզ է դառնում, որ այս պայմաններում հնարավոր չէ երկարաժամկետ կամ պատմական համաձայնագրերի կնքումը, որովհետև ցանկացած նման բան կդառնա նոր կայծ՝ ցնցումների համար։ Նույն տրամաբանությամբ՝ նման պայմաններում հնարավոր չէ երկրում իրականացնել որևէ լուրջ բարեփոխում։ Իսկ սա նշանակում է խոր ստագնացիա ու լուրջ ռիսկեր։

Լուծումը պարզ է, բայց, ցավոք, առայժմ դա քչերի կողմից է գիտակցվում. 

  1. Նոր կոնսոլիդացիոն օրակարգ, որը լայն հասարակությանը ցույց կտա, կներկայացնի՝ ինչպիսին է լինելու «հետնիկոլական» Հայաստանը։ Պետք է ընդունել և հաշվի նստել հանրության տարբեր շերտերի սպեցիֆիկ ցանկությունների ու մտավախությունների հետ, անգամ եթե դրանք տարբեր անհատների հաճելի չլինեն։ Միայն այդ դեպքում լայն հասարակությունը կանի պասիվ մերժումից դեպի հեռացում քայլը։ 
  1. Միջընտրազանգվածային երկխոսություն. առկա բարիկադները հնարավոր չէ քանդել նոր բարիկադներով։

Շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, փակվող փողոցներն ու երթերը չեն։ Դրանք տեխնոլոգիական դրսևորումներն են։ Շարժման բովանդակությունը նոր սոլիդ իշխանության հանրային պահանջն է։ Եվ եթե տեխնոլոգիական դրսևորումները կարող են ուժեղանալ կամ թուլանալ, դադարել կամ վերսկսվել, ապա բովանդակությունը միայն ուժեղանալու է, ավելի մոտիվացվելու։ Ու այդ բովանդակությունը պետք է լուծում ստանա։

 Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan