Պարզ բացատրեմ, թե ով ոնց է վերաբերվում Արցախի խնդրին, որ սպեկուլյացիաներին վերջ տանք

Դիտել նաև
Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է
Հին մարդ էր, հին դաստիարակությամբ, պատասխանատվության ու արժանապատվության հին ու մոռացված զգացումով
Այսօր հայրենիքը վաճառողին, ով անգամ իր շողքից է վախենում, շրջապատել են տասնյակ թիկնապահների մեկ երեխայի հետ նկարվելու համար
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը.Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի նկատմամբ
Թուրքիայի հիմնական խնդիրը քրդական հարցն է ու դա սպառնում է Թուրքիայի գոյությանը. Ստեփան Դանիելյան
- Ռուսաստանին պետք է, որ Արցախի խնդիրը միշտ լինի, ինչի շնորհիվ ինքը կարողանա զորք պահել տարածքում ու վերահսկել Հարավային Կովկասը, հետագայում նաեւ չկորցնի Հյուսիսային Կովկասն ու էլի շատ բաներ։ Ու իր համար բացարձակապես մեկ է, թե Հայաստանն է օկուպացնում Ադրբեջանի տարածքը, թե Ադրբեջանը' Հայաստանի, կարեւորը վեճ լինի, Արցախի հարցը' կախված, թեկուզ մեջը մի հատ հայ մնա, Արեւմուտքն էլ հեռու մնա այս կողմերից։
- Ամերիկային պետք է, որ Արցախի հարցը լուծվի ու իր համար բացարձակապես մեկ է, թե Արցախը մերը կլինի ու Ադրբեջանը դրան կհամաձայնվի, թե Արցախում հայ չի մնա ու դրանով հարցը վերջնականապես կփակվի, կարեւոր Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղի, հետագայում նաեւ Միջին Ասիայից։ Այդ հարցում Թուրքիան պարտնյոր է ու Իրանի, Ռուսաստանի, ապագայում նաեւ Չինաստանի համար պրոբլեմ, սակայն մյուս կողմից Թուրքիան նույնպես պետք է պրոբլեմներ ունենա, որ չթռնի Ամերիկայի վրայից, դրա համար կա քրդերի հարց, կա ցեղասպանության հարց ու եթե մի նոր ցեղասպանություն էլ լինի, ավելի լավ, նոր գլխացավանք կստեղծի թուրքերի համար։
- Իսկ կոլեկտիվ Եվրոպային ինչ է պետք։ Եվրոպային պետք է այն, ինչը կասի Ամերիկան։
Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Մնացածը դուք որոշեք։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից