«Դավաճաններ, դո՛ւրս եկեք»․ Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքից հետո ԱՄՆ–ում հայերն ակցիա են իրականացել դեսպանատան դիմաց

Դիտել նաև
«Մի՛ վհատիք, Լաոն արդէն արթուն է»․ Սիրիայի պատանեկան միությունը իր աջակցությունն է հայտնում «Դիմադրության» շարժմանը
Մտահոգված ենք ՀՀ-ում ցուցարարների ձերբակալություններով, կոչ ենք անում ապահովել հավաքների հիմնարար ազատությունը․ ԵԺԿ
Գլենդեյլի նոր քաղաքապետ է դարձել Արդի Քասախյանը
Համազգային դիմադրությամբ տեր կանգնենք մեր հայրենիքին. ՀՅԴ Հարաւային Իրանի Կենտրոնական Կոմիտե
Բացառել ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային և ռազմական օժանդակությունը Ադրբեջանին. ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։
Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։
Երիտասարդները պահանջում էին տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։
Հիշեցնենք, որ տեղեկանալով Արարատ Միրզոյանի այցի մասին, երիտասարդները դեսպանատուն փշոտ, սև վարդեր ու Թուրքիայի դրոշ են տարել։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։ Նա հանդիպումներ է ունեցել ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։
Աղբյուր՝ Tert.am