Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Դիտել նաև
Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարարի կողմից․ Ռոբերտ Հայրապետյան
Շարժման ընթացքում ձևավորվում է նոր քաղաքացին մերժելով նիկոլիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան. Տիգրան Քոչարյան
Իսկ ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող բնակավայրերը վերադարձնո՞ւմ են․ ո՞ւմ եք էշի տեղ դրել
Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի խորհրդի կազմում
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը ընդմիջումից հետո հետաձգվեց՝
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դատական նիստին ներկա չլինելու պատճառով։
«Պաշտպանը ձեզ տեղեկացրեց, որ 15։30-ին ունի այլ դատական նիստ։ Հաշվի առնելով, որ դատական նիստին մնացել էր 12 րոպե, գնաց, որ այդ դատական նիստն իր պատճառով չհետաձգվի»,- դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց Արմեն Գևորգյանը։
Դատարանն արձանագրեց, որ Լուսինե Սահակյանը հեռացել է դատական նիստերի դահլիճից ընդմիջման ընթացքում՝ առանց դատարանի թույլտվության։
Դատավորը նշեց, որ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել և հաջորդ նիստը նշանակեց մայիսի 10-ին՝ ժամը 13։00-ին։