Դավաճանի մշակույթի նախարարը՝ հայերի ցեղասպանության քարոզիչ

Դավաճանի մշակույթի նախարարը՝ հայերի ցեղասպանության քարոզիչ
Նազենի Ղարիբյանը կապիտուլյանտի մշակույթի նախարարն էր, որը Կոնտանտին Օրբելյանին ապօրինաբար աշխատանքից հեռացնելու համար ասել էր՝ Օրբելյանից ի՞նչ դրիժոր, նա չափ տալ չգիտի։ Ինչ կեղտ ու զրպարտություն ասես չէին տարածել հարգելի մարդուն վարկաբեկելու համար։
Այժմ Արցախի նշաձողն իջեցնելուց, Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ Ալիևի հանդիպումից հետո լծվել է հայերին թուրքերի երախը մտցնելու գործին։
Ալիևը ասում է, որ թույլ չի տալու, որ հայերը շատանան, որ Երևանը, Սյունիքն իրենցն է, Էրդողանը հայերի ցեղասպանության ճարտարապետ Էնվերին է ոգեկոչում, Չավուշօղլուն Գորշ գայլերով է սպառնում, Արցախում գազն են անջատում, ինչից երեխաներ են ցրտից մահանում, Խրամորթի բնակիչներին ահաբեկում են, գերիներին են բռնաբարելով սպանում, ոչնչացնում են հայկական մշակույթը Արցախում, Նախիջևանում, իսկ աշխարհահռչակ դիրիժորին Հայաստանի օպերայից հանողը Թուրքիայի օգտին փնթփնթում է, թե Հայաստանը պետություն կդառնա, եթե Թուրքիայի տակ պառկի, այսինքն, եթե 2 միլիոն հայ սպանած ու ժխտող, մեր հողերի վրա նստած թուրքերի տակը մտնի, եթե պանթուրքիզմի կոկորդին նստածները բացեն էդ ֆաշիստների դռները։
Իրական Հայաստանում այս դեմքերն ու դեպքերն այնքան պիտի լուսանցքից դուրս մնան, որ նրանց ծպտունը առավոտը ճնճղուկներն անգամ չլսեն։ Մի ծպտուն չհանեցին Հայաստանի, Արցախի ու հայերի էսքան զրկանքների համար, բայց հանուն Թուրքիայի շահերի իրենց կոտորում են։ Ձեռագիրն էլ ա ծանոթ, տերերին էլ գիտենք ու գիտենք, թե ինչու եք հաջողակ հայերին վարկաբեկում ու հանում ասպարեզից, ինչպես թուրքերն են զզվում հաջողակ հայերին։ Երկիրը ոչնչացման եզրին են կանգնեցրել իրենց դավաճանական թայֆով, հիմա համարձակվում են խոսել, թե ինչն է ճիշտ երկրի համար։
Իսկ Ղարիբյանի ցեղասպանության այս քարոզը հավանում է գրողներին գրաքննող գրող Կարեն Անտաշյանը, որը երեկ հեքիաթներ էր պատմում, թե ռուս-թուրքական պայմանավորվածությամբ են Արցախը հանձնել, իսկ հիմա հավանում է հայերի թրքացնելու քարոզը։ Մսրա ծռերի, դասալիք բաբաջանյանների բացակայությունն են լրացնում, այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպանը հանդիպեց հայերի ոչնչացման առաջամարտիկ Ալիևի հետ։
Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից