Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

Դիտել նաև
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում
Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ
Անկարան ջանում է որքան հնարավոր է շուտ լուծել «հացահատիկի խնդիրը». Թուրքիան և Ռուսաստանը վստահում են միմյանց. Չավուշօղլու
«Անատոլիական արծիվ – 2022» վարժանքներ. Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում
Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջով Շվեդիայում երթ է իրականացվել
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։
Ֆեյսբուքյան իր էջում ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրել է, որ նման հարց օրակարգում չկա։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։
«Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ», - ասել էր նա: