Էրդողանը հայտնել է Պուտինի հետ առաջիկա բանակցությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Քաղաքական գործիչն ասել է, որ մտադիր է այս շաբաթ հեռախոսով խոսել Ռուսաստանի ղեկավարի հետ։ Թուրք առաջնորդը նաեւ հույս է հայտնել, որ Անկարայում կամ Ստամբուլում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն Ուկրաինայի հիմնախնդրի լուծման համար։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ապրիլի 27-ին ասել էր, որ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ «մոտ օրերս» Թուրքիայում։ Նա նշել է ուկրաինական հակամարտությունը լուծելու Թուրքիայի ջանքերը, ներառյալ միջնորդությունը Մոսկվա-Կիև բանակցություններում։