Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը. Բայրամով

Դիտել նաև
Ժոզեպ Բորելը ողջունել է Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհն է
Միրզոյան-Բայրամով հանդիպման մանրամասները՝ Վրաստանում. Տեսանյութ
Մեր համատեղ ջանքերը արդյունք կտան․Վրաստանի ԱԳ նախարարը՝ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին
Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Վրաստանում մեկնարկեց
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։
«Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական տեղաշարժեր ենք տեսնում»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ Բայրամովը հավելել է, որ «հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ»: