ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Ջազն ազատություն է, մտածողի արվեստ. Գարի Քյոսայան՝ ջազի ազնվականը 75 տարեկան է

«ՋԱԶՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՄՏԱԾՈՂԻ ԱՐՎԵՍՏ»
 
Արվեստագետները ծնվում են, որ փառաբանեն Գեղեցիկը, Սերը, Հայրենի երկրի բնությունը… Նրանք  ծնվում են, որ իրենց խոհական ու ոգեղեն տեսակով միաբանեն ազգերին ու ռասաներին՝ աշխարհին փոխանցելով «զմիմյանս սիրելու» աստվածային պատգամը: Ու ամեն արվեստագետ՝ աստվածային առաքելության այս ճանապարհին ի՛ր գեղագիտությունն ու փիլիսոփայությունն է բերում: 
 
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն աշխարհի հետ խոսեց ջազի լեզվով՝ պատմեց Հայաստան երկրի հնագույն քաղաքակրթական արմատների մասին, ու նրա ստեղծագործություններում օտար ազգերը տեսան ուրի՛շ մի աշխարհ՝ զգացին Մաշտոցին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին, մեր անցյալի հերոսական մաքառումները  , տեսան Հային, ով  ուրիշ ժողովուրդների ճակատագրով ապրել գիտի:  
 
Գարի Քյոսայանն այսօր դառնում է 75 տարեկան: Ապրիլի 30-ին՝ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահում սպասվում է իսկական ջազային հրավառություն: Ջազի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունենալու համերգ՝ «Գարի Քյոսայանը և  ընկերները» խորագրով, որը մեկտեղվելու է Մաեստրոյի ծննդյան հոբելյանի հետ: 
 
Ապագայի երաժշտագետներն ու ռեժիսորները Մաեստրո Գարի Քյոսայանին  դեռ լիարժեքորեն բացահայտելու են՝ գիտական հիմքերով մատուցելու են այն արժեքներն ու նորարությունները, որ Գարի Քյոսայան-արվեստագետը բերել է արդի համաշարհային մշակույթ: Իսկ մինչ այդ  ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում նրան արդեն անվանել են ջազի ազնվական՝ իր ինքնատիպ երաժշտության շնորհիվ: 
 
Մաեստրո Գարի Քյոսայանը եղել է Հայաստանում ջազի, հատկապես ինտելեկտուալ ջազի  առաջամարտիկներից մեկը: 
 
Նրա ծննդյան հոբելյանը բացառիկ առիթ է անդրադառնալու նրա անցած ճանապարհին, վերագնահատելու նրա ժառանգությունը, որոնք այսօր հնչում են ջազի համաշարհային լեգենդների ստեղծագործությունների կողքին: Գրել  է շուրջ  200 ջազայն  ստեղծագործություններ և երաժշտություն  ֆիլմերի  ու ներկայացումների համար, թողարկել է ձայնասկավառակներ: Նա իր ձեռագիրն է թողել ջազային երաժշտության մեջ. ստեղծագործություններ, որոնք ճանաչելի են առաջին հնչյուններից: 
 
Գարի Քյոսայան-արվեստագետը  1988-ից ի վեր շուրջ 15 տարի ապրել ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում: Իսկ 2000-ականներին ընդլայնվել  է Գարի Քյոսայանի համերգների աշխարհագրությունը՛ Հոլանդիա, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան, Ֆրանսիա: Հիշարժան են այդ տարիների ելույթները աշխարհահռչակ վարպետներ Բի-ԲԻ-Քինգի, Ռեյ Բրաունի ու Ջո Փասի հետ: 2005 թվականին Մաեստրոն իր հիմնած Ջազ քառյակով ելույթ է ունեցել Հայաստանում, իսկ համերգն իր ներկայությամբ պատվել է Շառլ Ազնավուրը: Մաեստրոն իր յուրահատուկ ֆենոմենի շնորհիվ կարողացել է համաշարհային մակարդակի ջազմեններ հրավիրել Հայաստան՝ Լուիս վան  Թեյլոր, Հենրի Ֆրանկլին, Իլեն Գիպս, Վիլի Ջոնս…Նրանք այն անուններն են, որոնք այսօր կենդանի դասականներ են ջազային երաժշտության մեջ: Եվ Գարի Քյոսայանի շնորհիվ նրանք դարձել են Հայաստանը և նրա քաղաքակրթական անցյալը ճանաչող մշակութային դեսպաններ: 
 
Անհանր է մոռանալ Մաեստրոյի հարցազրույցներից մեկը, որտեղ պատմել է հենց այդպիսի մի համերգային երեկոներից մեկի մասին. 
 
Ահա թե ինչ է հիշել Գարի Քյոսայան-արվեստագետը.
 
- Մի հետաքրքիր պատմություն անեմ. բաս կիթառահար Մայքլ Սոուսերն էր Հայաստան եկել. նա մշտապես ամբողջ աշխարհը շրջող երաժիշտ է: Անձնագրի մեջ վիզայի տեղ չկար: Զարմացած Հայաստանից, հայ ժողովրդից՝ ասաց.
 
 -Ես նման ժողովուրդ, նման ատմասֆերա դեռ ոչ մի երկրում չեմ զգացել:
 
Ինքը շատ զգայուն, խելոք մարդ էր: Ասում էր.
-Ես փողոցում քայլելուց, հայ արվեստի հետ շփվելուց, եկեղեցի գնալուց զարմանալի բան եմ զգացել, որ ոչ մի երկրում չեմ զգացել: Որ գնամ ԱՄՆ, ոչ մեկին չեմ պատմելու դրա մասին:
 
Զարմացած հարցնում եմ.
 
-Ինչու՞:
 
Ասում է.
 
-Չեմ ասի…
 
Նորից եմ հարցնում: 
-Ինչու՞:
 
Ասում է.
 
-Չեմ ասի, որ չգան, չփչացնեն այս երկիրը: 
 
 Երբեք չէի  սպասի, որ նման պատասխան կստանամ: 
 
Նրանք սիրել են Հայաստանը, հայ մշակույթը շատ են սիրել: Եվ Հայաստանի ունկնդրին են շատ սիրել: Բոլորը սպասում են, թե երբ պիտի վերադառնան Հայաստան: 
Իսկ այս երկիրը՝ Հայաստան աշխարհն իր հոգևոր ժառանգությամբ , Մաեստրո Գարի Քյոսայանը միշտ և հանապազ կրել  իր սրտում, որտեղ էլ որ եղել է: Միշտ մասնակցել է մեր ազգային կյանքին: 2015-ին, երբ համայն Հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Գարի Քյոսայանը Հայաստանի շուրջ համախմբեց համաշխարհային ջազի հսկաներին ու ներկայացավ «Ջազն ընդդեմ ցեղասպանության» մեծակտավ համերգով: Նա տարբեր ազգերի խոշորագույն արվեստագետների հետ միասին մարդկությանը հասցրեց մեր պատմական արդարության ձայնը, որ եղել ու կա մի հին ժողովուրդ, ով իր Պատմական հայրենիքում ենթարկվեց ցեղասպանության՝ ոճիր, որը մինչ օրս չի դատապարտված: Հենց այդ օրերին նա հարցազրույցներ էր տալիս բոլոր միջազգային լրատվամիջոցներին՝ ասելով.
 
-Ամեն արվեստ պետք է պայքարի ցեղասպանության դեմ, մանավանդ ջազը շատ ինտերնացիոնալ արվեստ է՝  անկախ նրանից 100-րդ տարելիցն է, 101- րդն է, թե՞ 105-րդն է…որովհետև այսօր աշխարհում ցեղասպանություն ամեն օր է կատարվում:
 
Գարի Քյոսայանի երաժշտությունն ինքը մարդկության խղճի ձայնն է՝ ընդդեմ պատերազմների ու ցեղասպանությունների:  Մաեստրոյի ստեղծագործություններն ասես աղոթք են՝մարդկային  քաղաքակրթության ակունքներում կանգնած հայ ազգի իմաստուն արվեստագետի աղոթքը՝ բոլոր ազգերի համար : 2016 թ. Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:
 
Մաեստրոն մեր անցյալի հերոսական էջերը վերակենդանացնող արվեստագետ է : Նա երաժշտություն է գրել նաև ներկայացումների համար՝ «Մուսա լեռան 40 օրը», որտեղ հառնում է մեր ազգի հերոսական պայքարի դրվագը, որ սերունդների է ոգեշնչել: Հիշատակենք նրա ստեղծագործական ժառանգությունից ևս մի քանի գույն՝ այն գործերը, որոնք գրվել են «Լեռներում կյանք կա», «Հրեշը լուսնի վրա», «Թռիչք կկվի բնի վրայով». «Ազնավուր» ներկայացումների համար:
 
Գարի Քյոսայանն այսօր էլ շարունակում է արարել, որոնել նոր գեղագիտական արտահայտչամիջոցներ, մտորել նոր գաղափարների շուրջ, որոնցից էլի ծնվելու են սերունդներ կրթող, գեղագիտական ու փիլիսոփայական նոր աշխարհայացք ձևավորող մնայուն գանձեր: Ստեղծագործում է Մաեստրոն՝ շարունակելով ջազի լեզվով մեր քաղաքակրթական լույսը տարածել աշխարհում: Գուցե հենց մեր հնամենի քաղաքակրթական ակունքներու՞մ պետք է փնտրենք Գարի Քյոսայան –արվեստագետի ստեղծագործությունների ինքնատիպությունը, որը նրան առանձնացնում է ջազի մերօրյա վարպետների շարքում, որ «Լոս Անջելես Թայմսը» նրա երաժշտությունը  որակել է թարմ շունչ՝ ջազային երաժշտության մեջ: 
 
Ըստ պարբերականի, Քյոսայանն օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, նորարակական մեթոդներ, ու բոլոր ժամանակների համար արդիական այս կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկություն, ուր  կարևորվում է հոգևոր սնունդը՝ արվեստի միջոցով:
 
Եվ ի պատասխան բոլոր բնութագիրների՝ Մաեստրոյի գրեթե  բոլոր զրույցներում բանաձևի պես է հնչում այս թևավոր միտքը.
 
-Ջազն ազատություն է, մտածողի արվեստ: 
 
…Շնորհավորում ենք Ձեր տարեդարձը, սիրելի Մաեստրո: Մաղթում ենք արևշատություն:  Թող աշարհի բոլոր բեմերում շարունակի հնչել Ձեր երաժշտությունը՝ մարդկությանն ազատելով  մտքի կապանքներից և միավորելով ազգերին ու ռասաներին: 
 
Ապրեցեք երկար, որ դեռ բազում սերունդներ վայելեն Ձեր՝ ջազի ազնվականի ներկայությունը մեր  մշակութային կյանքում և համաշարհային բեմերում…
 
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan