ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Արմեն Մարտիրոսյանը պետք է գնա մոմ վառի եկեղեցում, կամ գնա նամազ անի մզկիթում՝ շնորհակալություն հայտնելով, որ ամեն ինչ իր համար այսքան բարեհաջող ավարտվեց. Ռուբեն Մելիքյան

Երեկ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են բողոքի ակցիա իրականացնողները  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին վնասվածք են հասցրել և վիրավորել։

Մենք փորձեցինք դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արմեն Մարտիրոսյանից, սակայն նա լսելով մեր լրատվականի անունը հաջողություն մաղթեց և անջատեղ զանգը։

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարների շարքերում է եղել նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Մելիքյանը ասաց, որ տեղի ունեցածը երկու մասի պետք է բաժանել՝ պարսավանքի հատված և ծեծկռտուքի հատված, որին իրավապաշտպանը անձամբ չի եղել, միայն պնդումներ է լսել։

«Խոսքը վերաբերում է Պարոնյան-Լեո բուն խաչմերուկին՝ դեպի Պռոշյան փողոց հատվածին։ Ոստիկանական պատ էր կանգնած և ցուցարարները նկատեցին, որ այնտեղ կանգնած էր Արմեն Մարտիրոսյանը։ Ես մի փոքր ավելի ուշ մոտեցա, ինչ-որ մարդիկ ասում էին, որ նա անպատշաճ բառեր է ասել, ես դա չեմ կարող հաստատել, ինքս չեմ լսել։ Ամեն դեպքում՝ երբ ես մոտեցա նման բան չէր լսվում։ Մարտիրոսյանը մենակ էր, նրա հետ ոչ ոք չկար, չնայած համացանցում կային տեղեկություններ, որ մենակ չի եղել երեխայի հետ է եղել։

Մարդիկ սկսեցին նրան անվանել թուրք և նմանատիպ այլ բառերով, հետո միանգամից իրար մեջ սկսեցին խոսել, թե սա այն նույն մարդը չէր, որ պատերազմից անմիջապես հետո խոսում էր Շուռնուխի դեպքերի հետ կապված, որ այդ տարածքները Ադրբեջանինն են և մենք դրանց նկատմամբ որևէ հավակնություն չունենք և նման ապազգային և անընդունելի ձևակերպումներ անում։ Մարդիկ իրար մեջ խոսեցի, հիշեցին և սկսեցին հանրային պարսավանքի ենթարկել Արմեն Մարտիրոսյանին։ Մի բան, որը ցանկացած առողջ հասարակությունում, կարծում եմ, կարող է շատ նորմալ դիտվել»,- ասաց Մելիքյանը։

Նա համեմատական անցկացրեց Ռուսաստանի և ռուսների դեմ կիրառվող պատժամիջոցների հետ, երբ Արևմուտքի երկրներում ռուսաստանցիներին հրաժարվում են տարբեր տեսակի ծառայություններ մատուցել՝ ուսումից սկսած բժշկական ծառայություններից վերջացրած, ծեծի են ենթարկում, խայտառակում են։

«Հիմա այդ արժեքների հիման վրա գործող սորոսական իրավապաշտպանները բլբուլ էին երեկ կտրել, իսկ այդ հանրային պարսավանքը, որ երեկ տեղի ունեցավ, ես դա համարում եմ ոչ միայն ընդունելի, այլև մեր հանրության առողջացման մասին վկայող երևույթ, որովհետև ցանկացած մարդ, թեկուզ ես, եթե վաղը նման մտքեր արտահայտեմ, դա նշանակում է, որ ես պետք է պատրաստվեմ ծայրահեղ հանրային պարսավանքի»,- ընդգծեց Մելիքյանը։

Շարունակելով ներկայացնել երեկ տեղի ունեցած միջադեպը՝ իրավապաշտպանը պատմեց, որ Արմեն Մարտիրոսյանը իր նկատմամբ վերաբերմունքը տեսնելուց հետո փոխանակ անմիջապես հեռանար 2-3 րոպե կանգնած մնացել է տեղում։

«Կարող է մի քիչ տարօրինակ հնչել, բայց դա ինքնին «սադրիչ վարքագիծ» կարող էր դիտվել իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող հանրության կողմից։ Մի բան վստահ կարող եմ ասել, որ իր կողմից ճիշտ վարքագիծ կլիներ պարզապես պտտվել և գնալը։ Բայց նա մնաց այդտեղ կանգնած, «Անտարեսը» հավաքեց վատ արտահայտություններ, ապա նոր հեռացավ։ Այդ ժամանակ մի քանի քաղաքացիներ ոստիկանական պատի միջով անցան և մարդիկ ասեցին, որ նրանք շարժվեցին Արմեն Մարտիրոսյանի հետևից։ Մեծամասնությունը՝ այդ թվում նաև ես, մարդկանց հանգստության կոչ էինք անում և փորձում էինք այնպես անել, որ մարդիկ ոստիկանական պատի միջով չանցնեն, որպեսզի մարդիկ երթի ուղուց չշեղվեն։ Արմեն Մարտիրոսյանը փողոցից սկսեց գնալ այն ժամանակ, երբ իր ուղղությամբ սկսեցին շշեր նետել, այլ ոչ թե վատ արտահայտությունները հավաքելուց հետո»,- ասաց Մելիքյանը։

Նա պատմեց, որ ոստիկանների հետ խոսել և համոզել է ոստիկանական պատն անցնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, որպեսզի հանդարտեցնի կողմերին և թույլ չտա միջադեպ լինելուն։ Մելիքյանը չի բացառում, որ քաղաքացիներից մեկը կարող է հարվածած լինի Մարտիրոսյանին։

«Ես դա չեմ տեսել, իմ տեսողական դիտարկումից դա դուրս էր, բայց մի բան կարող եմ հավաստել, որ ներկաների 99%-ը ամեն ինչ անում էր, որ որևէ միջադեպ չլինի։ Այո, հանրային պարսավանք կար, այո, այդ հանրային պարսավանքը քննադատելի չեմ համարում, համարում եմ դրական երևույթ, բայց որ ֆիզիկական միջադեպի չհասնի։ Հիմա այդ պատը հաղթահարած 2, 3 նույնիսկ 10 քաղաքացիներից մեկը կարող էր վրդովմունքի արդյունքում ինչ որ մի ֆիզիկական արարք արած լիներ, կարծես թե նման մի բան եղել էր։ Հետևաբար՝ սորոսականները այս միջադեպը չափազանցնում են, նրանք տալիս են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուռճացված են, հատկապես հաշվի առնելով, թե այս դեպքը որտեղ է տեղի ունեցել»,- ասաց Մելիքյանը՝ նկատի ունենալով նույն խաչմերուկում մեկ օր առաջ վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ դեպքը։

Անդրադառնալով այս երկու միջադեպերին՝ իրավապաշտպանը նշում է, որ այն պայմաններում, երբ նույն վայրում այդպիսի ողբերգություն էր տեղի ունեցել, բայց վարչապետին չեն մեղադրում, իսկ այս միջադեպը մեկնաբանել և մեղադրել երթի կազմակերպիչներին, ուղղակի ծայրահեղ անբարոյականություն է։

«Կարճ ասած՝ այն ինչ տեղի է ունեցել մի թեթև միջադեպ կարելի է համարել, որին առանձնապես մեծ ուշադրություն դարձնել ես ճիշտ չեմ համարում։ Հասկանում եք՝ այդպիսի խայտառակ թուրքական քարոզչություն իրականացնող մարդը հայտնվում է ազգային արժեքներ ունեցող մարդկանց երթի մեջ։ Ամեն դեպքում՝ կարծում եմ՝ Արմեն Մարտիրոսյանի համար ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել՝ հաշվի առնելով թե իրավիճակը, թե իր վարքագիծը։ Նա երևի թե պետք է գնա մոմ վառի եկեղեցում, կամ եթե այլ կրոնի ներկայացուցիչ է, գնա նամազ անի մզկիթում՝ շնորհակալություն հայտնելով, որ ամեն ինչ իր համար այսքան բարեհաջող ավարտվեց»,- նշեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին միջադեպի ժամանակ, ապա Մելիքյանը նշեց, որ մի պահ նկատել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը մոտեցել և խոսել Արմեն Մարտիրոսյանի հետ։

«Ենթադրում եմ, որ նա փորձում էր Մարտիրոսյանին համոզել, որպեսզի նա հեռանա։ Հետո այդ ոստիկանը զեկուցելու կամ իրավիճակը գնահատելու համար կողք անցավ և ենթադրում եմ, որ նրան չհաջողվեց համոզել, որ հեռանա։ Կարող ենք գնահատել և ասել, որ ոստիկանությունը ավելի հետևողական պետք է լիներ և այլն, բայց ես այստեղ ոստիկանության մեղքը այդքան մեծ չէի համարի՝ այն առումով նաև, որ նրան հնարավորինս թույլ չէին տալիս, որպեսզի ոստիկանական պատից որևէ մեկը այն կողմ անցնի»,- ասաց Մելիքյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan