Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի ադրբեջանցի գիտակի նկատմամբ՝ մարշալ Ժուկովին «գող» անվանելու համար

Դիտել նաև
Պուտինը հանդիպում է ունեցել Ալիևի հետ
ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում
Պեսկովը՝ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին
Պուտինի թիկնապահին, ով կրում էր «միջուկային ճամպրուկը», հայտնաբերվել է գլխին հրազենային վիրավորումով. ֆոտոշարք. Mirror
Պատրաստվում է պատասխան Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը․ Պեսկով
ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի գիտակ Ռովշան Ասկերովի դեմ նացիզմի վերականգնման վերաբերյալ սոցիալական ցանցերում հրապարակումների համար, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեում։
ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 6-ը Ասկերովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող կեղծ տեղեկատվություն։
Ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի չորրորդ մասով՝ ըստ դրա՝ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Ասկերովը ֆեյսբուքյան գրառման մեջ Ժուկովին անվանել է «փորձառու կողոպտիչ, գող և համազգեստով մարդասպան»։
Աղբյուր՝ Tert.am