Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Տեսնես ԵԽԽՎ նիստից հետո քպ-ականները պատասխանատվության և մեղքի գիտակցում ունեցա՞ն. Լիլիթ Գալստյան

ՏԵՍՆԵՍ ԵԽԽՎ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՂՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ ՈՒՆԵՑԱ՞Ն
 
Տևական ժամանակ է փաստում ենք, կոկորդ պատռելու չափ բարձրաձայնում՝ Նիկոլի և Ալիևի քաղաքական դիսկուրսի զարմանալի սինխրոնության մասին։ Ընդդիմության քաղաքական գնահատականը կարելի է ձևակերպել մեկ նախադասության մեջ՝ «ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, իսկ նիկոլի խաղաղության դարաշրջանը ՀՀ պետականությունը կազմաքանդող ծուղակ է»։
 
Նիկոլ-Թուրքիա-Ադրբեջան սինխրոնությունը դրսևորվել է բազմաթիվ դրվագներում, այն համակարգային է և ծրագրավորված։ Հիշու՞մ եք՝ կառավարության նիստում նիկոլի կողմից հայկական տեղանունները Էյվազլի և Չայզամի կոչելը, Շուշիի հռչակագրի հակահայկական ամրագրումներն ու սպառնալիքների մասին չբարձրաձայնելը, քաղաքական մեծամասնության կողմից այս հռչակագրի դեմ ընդդիմության հայտարարությունը վիժեցնելը, թուրքական ինչ-ինչ դրական ազդակների մասին շարունակ բարձրաձայնելը, միջազգային ամենաբարձր հանդիպումներում երբեք թուրքական ագրեսիայի, ահաբեկչական գործողությունների, ֆոսֆորային զենքերի գործածության մասին լռությունը, տարակուսելի և հանրության համար մութ հայ-թուրքական ինչ-որ բանակցային գործընթացը, ի վերջո՝ ադրբեջանի հինգ կետերին հնազանդ ողջունումն ու ՀՀ քաղաքական դիսկուրսից Արցախի ինքնորոշման իրավունքի սահուն հեռացումը։
 
Սա կապիտուլացվածի վարքագիծ է, կապիտուլյացիան այլ կերպ չի լինում․․․Սա ազգային շահերը դավաճանողի և իշխանությունն ամեն գնով պահողի վարքագիծ է․․․
 
Երեկ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մեր պատվիրակությունը, հանուն ճշմարտության պետք է ասել, որ որոշել էր կեցվածք ցույց տալ։ Պատվիրակության չորս անդամներն էլ խոսեցին գերիների, Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի, անվտանգային խնդիրների մասին։ ԵԽԽՎ բարձր հարթակից բարձրաձայնվեց նախօրեին Ուրուգվայում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից «գորշ գայլեր» խմբավորման նշանի լկտի ցուցադրության մասին։
 
Հունից դուրս եկած ադրբեջանցիները և հատկապես կոգնիտիվ դիսոնանսի զգացում ապրող ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հակափաստարկները տեղավորվում էին մեկ հաստատման մեջ․ Նիկոլ Փաշինայնի հետ մենք խաղաղության համաձայնության ենք եկել, իսկ հայկական պատվիրակությունը նրան դեմ է խոսում․․․
Դժվար է սա հերքել, այո, այդպես է ցավոք․․․
 
ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն էլ այնքան հունից դուրս եկավ, որ հավանաբար երկու կողմին էլ նետեց բացարձակ վիրավորական, կասեի փողոցին բնորոշ, խայտառակ մի արտահայտություն՝ «ձեններդ կտրեք»/shut up/ արտահայտությունը։
Եվրոպական ժողովրդավարությունը, կրկնակի ստանդարտները, նվաստացումները մի կողմ թողնելով, հարցս ուղղում եմ մեր քաղաքական մեծամասնությանը՝
արդյոք հիմա, գիտակցու՞մ եք, թե ում հետ եք խաղաղության դարաշարջան մտնում, արդյոք հասկանու՞մ եք, որ պարտվածի հետ խոսում են նվաստացնելով ու պոկում ամեն բան, ինչ հնարավոր է, արդյոք հասկանու՞մ եք, որ թուրքական էլիտան ոչ միայն պատրաստ չէ առերեսվելու անցյալի հետ, այլև մնացել է նույն պանթուրքիստ ցեղասպանը․․․հարցերը կարելի է շարունակել։
 
Բայց հիմնականը՝ քպ-ականներ, արդյոք անկեղծության պահին գիտակցու՞մ եք, թե ինչ արհավիրք բերեցիք ՀՀ պետականության գլխին։
 
Ու սա սոսկ մեղք չէ, սրա համար պետք է պատասխան տալ և պատասխանատվություն կրել․․․
 
Եկել է այդ ժամանակը․․․
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan