Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Ձեր վարչապետն ասել է՝ համաձայն է Ադրբեջանի առաջարկներին, դուք հակառակ ելույթ եք ունենում․ Սեիդովը՝ ԵԽԽՎ հայ պատվիրակներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր բանավեճ է ծավալվել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև, գրում է «News.am»-ը։

«Բանավեճը ծագել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, ստեղծում հումանիտար ճգնաժամ և խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և հիմնարար մարդկանց ազատությունները։

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության պահանջում միջանկյալ միջոց է կիրառել՝ Ադրբեջանին կոչ անելով զերծ մնալ գործողություններից, որոնք խախտում են քաղաքացիական բնակչության իրավունքները և հարգել իրենց պարտավորությունները։

Էդուարդ Աղաջանյանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակցող խաղաղ ցուցարարներին։ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։

«Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջազգային հանրությունը ստիպված էր նոր եզրույթ հորինել՝ նման ոճրագործությունը բնութագրելու համար. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր՝ 107 տարի անց, այս հարցը դեռևս բավականին զգայուն է բոլորիս համար, Հայաստանի Հանրապետությունը անկախության հենց սկզբից հայտարարել է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման քաղաքականության մասին։

Մենք անընդմեջ գնում ենք այս ճանապարհով և վերահաստատում երկկողմ հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Բայց մեր գործընկերներն այս գործընթացում արդյոք նույնքան անկե՞ղծ են, որքան մենք։

Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է:

Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման բան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։

Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը»,– ասել է նա։

Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան փոխադարձորեն բացելու սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ՝ նպաստելով մեր տարածաշրջանում ապաէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը:

Վլադիմիր Վարդանյանից հետո ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, որը հայ պատվիրակներին մեղադրել է թեմայից շեղվելու մեջ՝ նշելով, թե ամեն ինչ սևով են ներկայացնում, նա նաև հարցադրում է արել, թե ինչու հայ պատվիրակները չեն հայտարարում, որ Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել։

«Ինչո՞ւ չեք հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են»,– ասել է նա, ապա հիշեցրել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ՝ Շառլ Միշելի հովանու ներքո։

«Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք համաձայնել ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, որոնք մենք փոխանցել ենք հայ գործընկերներին, և հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում, ելույթ են ունենում ընդդեմ հայերի պետական շահերի, որոնք խաղաղության են ձգտում տարածաշրջանում»,–ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն արել է և անելու ամեն ինչ խաղաղության հաստատման համար։

Ադրբեջանցի պատվիրակից հետո ելույթով է հանդես եկել թուրք պատվիրակ Կամիլ Այդինը, որը նշել է, թե նստաշրջանի թեման ռուսական ագրեսիան է Ուկրաինայում, սակայն գործընկերները շեղվում են օրակարգից։ Նա նաև նշել է, թե Վլադմիր Վարդանյանն անհիմն մեղադրանք է հնչեցրել Չավուշօղլու հասցեին՝ կապված «Գործ գայլերի» նշանի հետ։ Թուրք պատվիրակը նշել է, թե այդ նշանն օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan