Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

Չավուշողլուն «քաշեց» Փաշինյանին

Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Մևլութ Չավուշօղլուի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով, Անկարան, փաստացի մեսիջ ուղարկեց Հայաստանին, թե իրականում ինչպես է պատկերացնում հայ-թուրքական «երկխոսության» գործընթացը:

Այս քայլով Անկարան, փաստացի, ակնարկում է, որ նա այսուհետ վախեցնելու քաղաքականություն է վարելու հայերի նկատմամբ:

Իսկ սփյուռքահայերին ակնարկում է, եթե շարունակեն հիշել 1915-ի դեպքերը, ապա հայաստանցիները իրենց ապագան կավարտեն այնպես, ինչպես ավարտեցին Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերը:

«Գորշ գայլերի» նշանը հենց դրա մասին է: Այդ կազմակերպությունը իրեն համարում է երիտթուրքերի քաղաքական իրավահաջորդը: Եվ եթե ժամանակակից Թուրքիայում վերջին 70 տարիների ընթացքում, քեմալիստական  իշխանությունները ավանդաբար իրենց տարանջատում էին Գորշ գայլերից, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո, և հատկապես վերջին տարիներին, այդ քաղաքականությունը էապես փոխվել է:

Նախ Էրդողանի կուսակցությունը ստիպված կոալիցիա կազմեց ազգայնականների հետ, որպեսզի կարողանար ձևավորել իշխանություն, իսկ հետո իր օսմանյան նկրտումները աստիճանաբար սկսեց տրանսֆորմացնել դեպի պանթուրքիզմի ուղղությամբ:

Բավական է հիշել միայն վերջին ղարաբաղյան պատերազմից հետո Էրդողանի այցը Բաքու և նրա արտասանած ճառը, որտեղ նա հիշատակեց նաև երիտթուրքերի պարագլուխներից մեկին՝ Էնվերին:

Եվ, ահա, երկու օր անց, Չավուշօղլուն իրեն թույլ տվեց հայերին սպառնալ նոր ցեղասպանությամբ: Դրանից հետո, Չավուշօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ժպիտը հրեշավոր տպավորություն պիտի թողնի Հայաստանում ապրող ցանկացած հայի վրա: Չէ որ 1915-ի ապրիլի 24-ից առաջ նույն ձևով Թալիաթ փաշան ժպտում էր նաև Գրիգոր Զոհրապի երեսին:

Սակայն այս ամենը Նիկոլ Փաշինյանին քիչ է հետաքրքրում, քանզի թուրքական ուղղությունը նրա համար դարձել է ճակատագրական: Եթե նրան չհաջողվի այս հարցը լուծել, ապա կփլվի նաև նրա «խաղաղության դարաշրջանի» ողջ կոնցեպցիան, իսկ դա կնշանակի, որ նա այլևս անելիք չի ունենա իշխանության մեջ: Ահա թե ինչու Փաշինյանը դատապարտված է  շարունակել վարել այս քաղաքականությունը, իսկ թուրքերն էլ հասկացել են Փաշինյանի անելանելի վիճակը և համարձակ ձևով հասկացնել են տալիս մեզ, թե եթե «ձեզ խելոք չպահեք, ապա կկրկնենք այն, ինչ իրականացրինք 1915-ին»:

Չավուշօղլուի կողմից հայտնի մատերի կոմբինացիայի պարագայում դա նշանակում է, որ դա նաև ներկայիս Անկարայի կողմից պետական  դիրքորոշում է:

Հասկանալի է, որ նման պայմաններում, հայերի հանդեպ սպառնալիքն իրական բնույթ  կարող է  կրել, որին անլուրջ վերաբերվելը, կնշանակի պատմությունից ոչ մի դաս չքաղել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan