Թուրքիայի խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը

Դիտել նաև
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից
Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ Կոնգրեսում ներկայացված օրինագծի աջակիցների թիվն ավելացել է
Դավաճանի մշակույթի նախարարը՝ հայերի ցեղասպանության քարոզիչ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նման որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։
Հիշեցնենք, որ Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։