Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

Ինչու՞ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ընդունված փաստաթղթում ոչինչ չկար «խաղաղ պայմանագրի» մասին

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ իր հինգ կետանոց առաջարկներով և, որն անսպասելիորեն դրական արձագանք ստացավ Նիկոլ Փաշինյանի կողմից, դիտորդները միանգամից սկսեցին խոսել այն մասին, որ Փաշինյանը պատրաստ կլինի նույնիսկ «խաղաղ» կոչվող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ավելին, Փաշինյանը պատրաստ էր  բավարարել Ալիևի գլխավոր պահանջը՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Միայն թե Փաշինյանին անհրաժեշտ էր, որպեսզի այս վերջին առաջարկը փաթեթավորված ներկայացվեր միջնորդների կողմից:

Փաշինյանին այս հարցում սկսեցին մեծապես օգնել թուրքերը: Եթե մինչ այդ Վաշինգտոնում և Փարիզում հայտարարում էին, թե Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել և առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հնարավոր չի լինի հասնել վերջնական խաղաղությանը տարածաշրջանում, ապա հայ-թուրքական «երկխոսության» արդյունքում արևմտյան երկրների դիրքորոշումները փոփոխվեցին: Փաշինյանի և Չավուշօղլուի մեծ ջանքերի արդյունքում Լեռնային Ղարաբաղի թեման դուրս եկավ արևմտյան երկրների օրակարգից: Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը նոր հիմք դրեց Արևմուտքի վերաբերմունքի մեջ Արցախի հարցի վերաբերյալ:

Այդ հանդիպման ժամանակ նույնիսկ խոսք անգամ չեղավ Արցախի խնդրի վերաբերյալ: Փոխարենը գլխավոր հարցը դարձավ երկու երկրների միջև «խաղաղ» պայմանագրի կնքման խնդիրը:

Հաշվի առնելով ռուս-արևմտյան ներկայիս ճգնաժամը, պարզ էր, որ այդ հանդիպման ժամանակ խոսք անգամ չէր կարող լինել Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ: Այդ հանդիպումից ընդամենը երկու օր անց, ապրիլի 8-ին, արդեն Մոսկվայում Լավրովը ուղղակի նշեց դրա մասին, հայտարարելով, որ «...նույնիսկ ղարաբաղյան հարցում Արևմուտքը  փորձում է իրականացնել իր հակառուսական մտադրությունները...»:

Պարզ դարձավ, որ Մոսկվան բացահայտորեն խանգարելու է Բրյուսելին միջնորդական առաքելություն  իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Զարմանալի չէր, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում արդեն ոչինչ չկար Հայաստանի և Ադրբեջանի միջև  սպասվող կնքվելիք «խաղաղ» պայմանագրի մասին:

Ակնհայտ էր, որ Մոսկվան ուզում է ինքը դառնալ այս գործընթացի միակ մոդերատորը:

Սակայն այլ կարծիքի են Անկարայում և Բաքվում:

Բաքվում համոզված են, որ Բրյուսելի հովանու ներքո գործընթացը ավելի համոզիչ ձևով կլուծի իրենց խնդիրները, քանի որ Մոսկվայի գործոնի չեզոքացման պարագայում, տարածաշրջանում միակ մենաշնորի դերը  կմնա Թուրքիայինը: Նույն պատճառով Բրյուսելի միջնորդական առաքելությունը  աջակցություն է ստանում նաև Անկարայի կողմից:

Այլ է ռուսների նպատակները: Մոսկվայում հիշեցնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը Ալիևի մասին, որ նա նշել էր դեռ երկու ամիս առաջ, երբ կնքում էր ռուս-ադրբեջանական դաշնային համաձջայնագիրը:

«...Ալիևի հետ դժվար է պայմանավորվել, բայց երբ պայմանավորվում ես ապա նույնիսկ առանց թղթի պայմանավորվածությունները հաջող ձևով կատարվում են...»:

Ինչ վերաբերվում է Բաքվին, ապա այստեղ էլ հիշեցնում են ռուսներին, որ ռուս-ադրբեջանական դաշնային պայմանագրի համաձայն, Լեռնային Ղարաբաղում արդեն պիտի սկսվեր զինված ուժերի վերացման գործընթացը, որն մինչ այսօր կյանքի չի կոչվել: Ահա, թե ինչու ադրբեջանցիները ակնարկում են, որ իրենց համար ակնհայտորեն գերադասելի է գործ ունենալ Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի հետ:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա վերջինիս ջանքերով Հայաստանը միջազգային հարթակներում ֆուտբոլի գնդակի դերի մեջ է հայտնվել, ով չունի կայուն տեսակետ և տվյալ պահին ով հասնի, նա էլ կարող է ուղղորդել Երևանին:

Նման նվաստացուցիչ և խայտառակ վիճակում Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում չի եղել: Եվ այս ամենից հետո, արդարացնել Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, կնշանակեր ընդունել սեփական անարժանապատվությունը: Իսկ ինչպես հայտնի է անարժանապատիվներին չեն հարգում, լինի դա կենցաղային կյանքում մարդու հետ, թե միջազգային ասպարեզում երկրի հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan