Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Եթե Արցախի պետականությունից հրաժարվենք, Սյունիքը հումանիտար գոտու է վերածվելու. քաղաքագետ. Տեսանյութ

Եթե ​​ուզում ենք Արցախն ու Սյունիքը Սիրիայի վերածել, ապա կարող ենք խաղաղապահներ հրավիրել տարբեր երկրներից, սա, մեղմ ասած, չի բարձրացնի մեր անվտանգության մակարդակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

Նա նկատեց, որ գլոբալ առումով խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե երկիրն ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։

Փորձագետը պատրանք անվանեց այն կարծիքը, որ արտասահմանյան խաղաղապահները կարող են ապահովել այլ երկրում տոտալ անվտանգությունը։

«Ո՛չ սկանդինավյան խաղաղապահները, ո՛չ ՄԱԿ-ի խաղաղապահները եւ ո՛չ որեւէ այլ խաղաղապահ ուժ չունեն տեղում որեւէ գործողություն իրականացնելու հնարավորություն։ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ մեր տարածաշրջանում կա երկու խաղացող՝ Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ եթե թույլ ես տալիս, որ տարբեր երկրներից զորքեր մտնեն քո տարածք, ապա քո երկիր ես մտցնում այդ երկրների միջեւ առկա ​​հակասությունները։ Եթե ​​խոսում ենք ՆԱՏՕ-ի զորքերի մասին, ապա դրանք թուրքական զորքերն են»,-պարզաբանեց Մաթեւոսյանը։

Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հակասությունները Հարավային Կովկասում դրսեւորվեցին Սիրիայում, երբ հանկարծակի հրդեհ բռնկվեց Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայում, եւ ռուսական օդատիեզերական ուժերը հարվածեցին թուրքամետ ուժերին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրադարձությունների սկզբից ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ-ի հարցում կստեղծվի մի իրավիճակ, որն ունենք այսօր։

«Մինչեւ 44-օրյա պատերազմը մենք պետք է կարողանայինք չփչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ միաժամանակ ապահովել ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունների պատշաճ մակարդակ։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ կոմպետենտ գտնվեցին նման քաղաքականության իրականացման հարցում»,-նշեց քաղաքագետը։

Մաթեւոսյանը հիշեցրեց 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն ցուցաբերելու մասին Փաշինյանին տված Արեւմուտքի խոստման, հայտարարություններով օգնելու պատրաստակամության մասին, ընդ որում, նրանք կոչ արեցին հույսը չդնել ռազմական աջակցության վրա։

«44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության հարցերը կարող է կարգավորել մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը»,-եզրափակեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan