Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին և լռությանը․․․Կամ՝ Լսելով Հակոբ Մովսեսին․ Լիլիթ Գալստյան

Լրատվական հոսքում աչքիս է զարնում «ԱԺ ընդդիմությունը մեկ մարդու «ախրանա» է. նոր հոկտեմբերի 27-ի վտանգ կա» վերտառությամբ տեսանյութը։
 
Եթե Հակոբ Մովսեսի պատկերը չնկատեի, իբրև հերթական լրատվական աղբ՝ բաց կթողնեի։ Բաց կթողնեի նաև այն պարագայում, եթե Հակոբ Հակոբյանը սոսկ բանաստեղծ-թարգմանիչ Հակոբ Մովսեսը լիներ /իր քաղաքական հայացքներն հայտնի են/։ Բայց Հակոբ Մովսեսն /Հակոբ Հակոբյանը/ արդեն երեք ամիս է, ինչ անկախ /սահմանադրական/ պետական մարմին հանդիսացող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է։
 
Հանձնաժողով, որի անդամները ՀՀ Սահմանադրության 197-րդ hոդվածի 5-րդ, ինչպես նաև «Տեսալսողաական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ կետերի համաձայն «Իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ»:
 
Հունվարի 20-ին, Աժ լիագումար նիստի ժամանակ, մտահոգ մտավորականի առաքելությամբ, Հ․ Մովսեսը պնդում էր, որ ինքը 200 երգ գիտի՝ 200-ն էլ պետականության մասին։ Ասում էր, որ մեդիախուլիգանությունն անընդունելի է։ Մեր պառակտված հանրությունն ու դառը իրականությունը դատապարտող Հ․Մովսեսը հույս էր հայտնում, որ «քափը կնստի և կունենանք կարգին հասարակություն»։ Անաչառ մտավորականի հանգույն՝ նա ուրիշ մեծ-մեծ բաներից էլ խոսեց․ պետության կայացում, քաղաքացու կրթում, եթերը ատելության և հակազգային աղբից մաքրելու անհրաժեշտություն, անգամ դատապարտեց և արգահատելի համարեց եթերից հնչող ատելության խոսքը։
 
Պիտի խոստովանեմ․ գրչընկերային ու մշակութային ակնածանքով, հանձնաժողովի նիստում անգամ քվեարկությանը չմասնակցեցի․․․
 
Ու, ահա այսօր, ՀՌՀ անդամ Հ․ Մովսեսը՝ միանալով խորհրդարանում ծավալվող ազգային ուրացման և ատելության խոսքի հրավառությանը, այսպիսի պայծառացումներ է ունեցել․
 
«Հայաստանը էսօրվա ընդդիմություն հորջորջվող ընդդիմության համար եղել է մսուր, որտեղից իրանք կուշտ-կուշտ կերել են։
 
Հայաստանի էսօրվա ընդդիմությունը ապահովում է իր նախկին գործունեությունը՝ դրա տակ դնելով Ղարաբաղը, Շուշին, Հադրութը ազատագրելու դիմակները։
ԱԺ ընդդիմությունը ոչ այլ ինչ է, քան մի հոգու ախռանա։
 
Իբրև մտավորական և քաղաքա,ի, ես պահանջում եմ, որ ԱԺ մտնելուց առաջ իրենց շատ լավ ստուգեն՝ զենքերը, գրպանները, ատրճանակները, ավտոմատները։
Էդ խավը իր սոցիալական և օլիգարխիկ գործունեությունը պաշտպանելու համար ընդունակ է ամեն ինչի։ Ինչպես որ մի անգամ/հոկտեմբերի 27-ին/ արել է։ Ինչու ոչ՝ տասնապատիկ ավելին․․․»։
 
Եթե սովորական, շարքային իշխանամերձ մեկը լիներ, կարելի էր արհամարհել և անցնել, բայց ատելության, սոցիալական խավերի նշավակման, ի վերջո՝ սուտ մատնության խոսք է ասում իրեն մտավորական համարողը, ով պետք է, որ իմանա խոսքի արժեքը, ով ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով պարտավոր է քաղաքական զսպվածություն դրսևորել, գիտակցել սեփական բառի գինը։
 
Հակոբ Մովսե՜ս, բա՞ երեք ամիս առաջ ԱԺ-ում էիր, և ԱԺ հավաքական ընդդիմությունն էլ էր դահլիճում, ինչո՞ւ քեզ զսպեցիր․․․
 
Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա գիտելիքի, կրոնի, հոգու լուսավորության մասին բարձրաձայնող մտավորականի վարքագիծ է։
 
Հակոբ Մովսե՜ս, մի՞թե սա ՀՌՀ անդամի վարքագիծ է։
 
Հակոբ Մովսե՜ս, անգամ ՔՊ-ից առաջադրված լինելը ամենախոսություն, զրպարտություն և վիրավորանք չի ենթադրում։
 
Եվ մի՞թե չկա մեկը, որ չափ դնի խոսքին և լռությանը․․․
 
Հ․Գ․ Ի դեպ, ՀՌՀ անդամի երդման տեքստում նաև այսպիսի տողեր կան «․․․պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»:
 
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan