Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեման

Դիտել նաև
Պուտինը հանդիպում է ունեցել Ալիևի հետ
ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում
Պեսկովը՝ Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին
Պուտինի թիկնապահին, ով կրում էր «միջուկային ճամպրուկը», հայտնաբերվել է գլխին հրազենային վիրավորումով. ֆոտոշարք. Mirror
Պատրաստվում է պատասխան Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը․ Պեսկով
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Ինչպես հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային: