Պուտինը կայցելի Հայաստան
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Երևան։
Այցը կիրականացվի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ համատեղ։ Այս մասին ասված է Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ։
«Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Վ.Վ.Պուտինի կողմից ջերմ ընդունելության համար և հաստատել իր հրավերը Ռուսաստանի ղեկավարին՝ 2022 թվականի երկրորդ կեսին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կապակցությամբ այցելելու Երևան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։