Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Ծխել թե՞ չծխել․․․

Դե լավ կլիներ, որ չարգելեին, բայց այդ արգելքի պատճառով հո ինքս ինձ չեմ զրկի ընկերներիս հետ սուրճ խմելու հաճույքից», «Շատ ճիշտ որոշում է, ով ուզում է ծխի՝ թող ծխի դրսում», «Իբր կյանքում շատ հաճույքներ ունեինք, հիմա էլ ծխելու հաճույքից զրկեցին», «Բայց ոնց որ թե չծխելնել է կայֆ», - այսպես իրարամերժ էին Սարյան փողոցի վրա տեղակայված սրճարանների և փաբերի այցելուների կարծիքները։ Կարծիքներն իրարամերժ էին, բայց դա խնդիր չէր, քանի որ այցելուները լեփ-լեցուն էին, իսկ աշխատակիցները՝ գոհ․«Այցելուների քանակի նվազում չենք նկատում օրենքի ընդունումից հետո, ընդհակառակը՝ քովիդի սահմանափակումներից հետո կյանքն աշխուժացել է»։ Եվ այսպես. մոտ մեկ ամիս է ուժի մեջ է մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտներում ծխելն արգելելու մասին» օրենքը։ Մեր տեղեկությամբ, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը (ՀՀ ԱՆ ԱԱԻ) կամավորության սկզբունքով ուսումնասիրություններ է կատարում, թե ինչպես է օրենքը կիրառվում տեղերում։ Ինչպիսի՞ն են արդյունքները. այս և հասարակությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ։

- Օրենքը բավականին հաջող ներդրվեց և մեր ուսումնասիրությունները փաստում են, որ դրա կիրառումից հետո առանձնակի դժգոհություններ չկան։ Կարծում եմ, դժգոհությունների բացակայությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ հասարակական և սննդի վայրերում հաճախորդների քանակը չի նվազել։ Իհարկե, մենք նաև ահազանգեր ենք ստանում խախտումների վերաբերյալ, սակայն այդպիսի դեպքերը շատ քիչ են։ Ուսումնասիրության արդյունքները հաշվետվության ձևով ներկայացնում ենք Առողջապահության նախարարությանը և այլ պատկան մարմիններին։ Ընդհանրապես, ամբողջական գնահատական տալու համար ժամանակ է հարկավոր, կարծում եմ պատկերն ավելի հստակ կլինի 6 ամսից 1 տարի հետո. այդ ժամանակ արդեն հարցի վերաբերյալ կունենանք ավելի խորքային և մանրամասն վերլուծություն։

- Իսկ ինչպիսի՞ն է պատկերը ծխախոտի վաճառքի շուկայում. երեք ամիս է արդեն, որ վաճառակետերում արգելվել է ծխախոտի ցուցադրությունը։ Համաձայնեք, եթե մարդը ծխում է, ապա նա ծխախոտը գնելու է անկախ նրանից՝ ցուցադրված է այն, թե ոչ։

- Առաջին հերթին նշեմ, որ վաճառակետերում ծխախոտի ցուցադրության արգելքն ինքնանպատակ չէր։ Գաղտնիք չէ, որ ծխախոտի տուփն իր ձևով և տեսքով արդեն գովազդի լավագույն միջոց է։ Սիգարետները գեղեցիկ ձևավորված և փաթեթավորված սովորաբար տեղադրված էին լինում խանութների ամենատեսանելի տեղերում՝ մաստակների, մանկական խաղալիքների և այլ աքսեսուարների հետ միասին։ Այլ կերպ ասած՝ աչքի ընկնող ապրանքների կողքին, ինչը բոլորովին էլ պատահական չէր։ Այդպիսով, ծխախոտը երեխայի գիտակցության մեջ նույնականացվում էր մաստակի, խաղալիքի նման սովորական ապրանքների հետ։ Իսկ դեռահասների մոտ ստեղծում էր գլամուրային ապրելակերպի տպավորություն։ Ծխախոտի գովազդն ակնհայտորեն մարկետինգային քայլ է վաճառողների կողմից։ Համաձայնեք, երբ ծխախոտը բացեիբաց չի գովազդվում, ապա այդպիսով նվազում է ծխելը մոդայիկ դարձնելու քաղաքականությունը։ Այնպես որ, այդ օրենքի կարևոր նպատակն է երեխաներին և դեռահասներին հեռու պահել ծխախոտի ագրեսիվ մարկետինգի ազդեցությունից։ Վերջապես, մի բան պետք է հասկանանք, ծխախոտը բացի բացասական ազդեցությունից, որևէ այլ բան չի պարունակում։ Իհարկե, այն լեգալ արտադրություն է և շատ մարդիկ այսօր ծխում են։ Բնականաբար մենք չենք կարող ծխող մարդուն արգելել ծխել, սակայն մարդկանց գիտակցությունից աստիճանաբար ծխելու ցանկությունը դուրս մղելը մեր կարևորագույն նպատակներից մեկն է, ծխախոտը չպետք է դիտվի որպես առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ։ Ի դեպ, միջազգային փորձը փաստում է, որ վերը նշված իրականացվող քայլերի արդյունքում նվազում է ծխախոտի նկատմամբ դրական վերաբերմունքը։

- Պարոն Բազարչյան, քանի որ խոսեցինք գլամուրից ասեմ, որ վերջին տարիներին շատ մոդայիկ է դարձել նարգիլեի օգտագործումը. հիմա օրենքով արգելվու՞մ է ծխախոտի այս տեսակի օգտագործումը հասարակական վայրերում։

- Շատ լավ հարց բարձրացրիք. այո՛, միանշանակ, բոլոր նորարարական, տաքացման միջոցով էլեկտրոնային ծխախոտների, ինչպես նաև նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում արգելված է։ Կցանկանայի մի բան շեշտել, որը մեր օրերում շատ կարևոր է։ Մենք ձեզ հետ հաճախ ենք խոսել ազգային արժեքների, ավանդույթների կարևորության և պահպանման մասին։ Երբ կարդում ենք նարգիլեի մասին, ապա տեսնում ենք, որ այդ <<մշակույթը>> հնդ-մուսուլմանական  արմատներ ունի։ Ըստ որոշ աղբյուրների այն Հնդկաստանի Փենջաբ նահանգում է սկիզբ առել։ Այդ ապրանքատեսակը մի քանի անվանումներ ունի՝  «հուկա»,  «կալյան» տարբերակը, «լուլա», «շիշա», «նարգիլե» և այլն։ Բոլոր այդ բառերը կամ պարսկական կամ արաբական ծագում ունեն։ Այսինքն նարգիլեի ամբողջ ծագումնաբանությունն ուսումնասիրելով կհամոզվեք, որ այն առնվազն բնորոշ չէ մեր ազգային մշակույթին։ Դուք շատ լավ գիտեք, որ ես բավականին տոլերանտ եմ ազգերի և մշակույթների նկատմամբ, սակայն, միևնույն ժամանակ, հայկական մշակույթն իմ մշակույթն է և այն հիմնված է քրիստոնեական արժեքների վրա։ Հիմա մենք մեր երկրում օրինաչափություն ենք դարձրել մեր մշակույթին խորթ մշակույթի կիրառումը հանրային տարածքներում։ Գիտակցում եմ, որ ընդդիմախոսներ կլինեն իմ այս գաղափարախոսությանը, սակայն հիշեցնեմ, որ ազգային արժեքների պահպանումը սկսվում է նաև այստեղից։ Այն մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ խոսում են, որ մենք հայրենիք, մշակույթ ենք կորցնում, այդ նույն մարդիկ նարգիլեն ծխելով կամ վաճառելով, այլ կերպ ասած՝ այն գովազդելով, նպաստում են հայ մշակույթին խորթ արժեքների ձևավորմանը։ Բացի այս կարևորագույն խնդրից, նարգիլեն հանդիսանում է նաև տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների, հատկապես տուբերկուլոզի տարածման հեշտ միջոց և այս հարցում լուրջ խնդիր ունենք։

- Ըստ տարբեր գնահատականների, այս օրենքը տնտեսության վրա բացասաբար կազդի, քանի որ կկրճատվի ծխախոտի վաճառքի քանակը, հաշվարկներ արե՞լ եք:

- Ընդգծեմ, որ հակածխախոտային օրենքը շրջանառության մեջ է դրվել 2016-ից։ Այնուհետև 2018-ին օրենքը «վերակենդանացվեց» և մինչև 2019-ը լրամշակվել է։ Օրենքի վրա աշխատել է տնտեսագետներից, բժիշկներից և ֆինանսիստներից բաղկացած աշխատանքային մեծ խումբ։ Ի դեպ, այդ սկզբունքը դրվել էր դեռ 2016-ին։ Պրոֆեսիոնալ մասնագետներից բացի, աշխատանքային խումբը համագործակցել է ՌԴ-ի, Իռլանդիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի մեր գործընկերների, ինչպես նաև ԱՀԿ-ի և միջազգային այլ կառույցների հետ։ Աշխատանքների արդյունքում ԱՀԿ-ի հետ համատեղ գնահատվել են բոլոր ռիսկերը և արվել են անհրաժեշտ հաշվարկներ։ Որպեսզի չծանրաբեռնեմ ընթերցողին այդ հաշվարկներով, ներկայացնում եմ այդ փաստաթղթի հղումը: Կգտնվեն մարդիկ, ովքեր ծանոթանալով այդ գնահատականին կասեն․ «Չեմ հավատում»։

- Ինչպես օրինակ շատերը չէին հավատում, որ Հայաստանում կարելի է ծննդօգնությունն անվճար կազմակերպել, սակայն Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը դրսևորեց քաղաքական կամք և այդ ծրագիրը իրականություն դարձավ։

-Այո, տեղին հիշեցիք։ Չմոռանանք, որ կար ժամանակ, երբ մարդիկ չէին հավատում, որ երկրագունդը կլոր է կամ, որ պտտվում է իր առանցքի շուրջ։ Չէին հավատում, սակայն դա չէր նշանակում, որ գիտական ապացույցներ և վիճակագրական տվյալներ չկային։ Մարդիկ կարող են ասել, որ երկու անգամ երկու չորս չէ՝ հղում անելով արևմուտքի կամ արևելքի վրա... Նման մարդկանց ինչ-որ բան բացատրելն անիմաստ է, վիճելը՝ առավելևս։ Փաստը մնում է փաստ, արված տնտեսական հաշվարկները և միջազգային փորձը վկայում են, որ այն ծախսերը, որոնք արվում են առողջապահական երկարաժամկետ ծրագրերի վրա, ավելի մեծ են, քան ծխախոտի վաճառքի նվազեցման հետևանքները։ Այլ կերպ ասած, ծխախոտից հրաժարվելու ծրագրերը ֆինանսապես ավելի արդյունավետ են, քան ծխախոտի վաճառքի ծրագրերը։

- Ինչպե՞ս։

- Ծխախոտից հրաժարվելու արդյունքում լավանում է մարդու առողջությունը, հետևաբար, կրճատվում են առողջապահական ծախսերը։

- Պարոն Բազարչյան, ամեն դեպքում քիչ չեն մարդիկ, ովքեր ասում են, որ ծխում են՝ ելնելով իրենց ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակից, որ այդպես փորձում են հանգստացնել իրենց նյարդերը։ Հիմա, եթե մարդուն արգելում են ծխելը, դա բացասաբար չի ազդի՞ նրա նյարդային համակարգի վրա։

- Հակածխախոտային քաղաքականությունը միտված է մարդկանց առողջության պահպանմանը։ Ընդգծեմ՝ ոչ թե արգելվում է ծխող մարդուն ծխել, այլ սահմանափակումը վերաբերվում է միմիայն հասարակական վայրերում ծխախոտի օգտագործմանը։ Ինչպես վերևում նշեցի, կարևորը ծխելու գովազդի կրճատումն է։ Օրենքը նպատակ ունի առաջինը՝ չծխող մարդու համար ստեղծել պայմաններ, որ նա չծխի, երկրորդ՝ ծխողի համար նպաստավոր պայմաններ ստեղծել ծխելը թողնելու համար։ Երրորդ՝ մարդիկ ովքեր ծխում են և չեն ցանկանում թողնել ծխելը նրանք ևս մեր քաղաքացիներն են և նրանց համար էլ պետք է լինի պետական հոգածություն՝ ամեն բան պետք է արվի, որպեսզի այդ խմբում ընդգրկվածներն ավելի քիչ ծխեն։ Հավատացեք, քիչ ծխելը ևս օգտակար է։ Ընդհանրապես պետք է նկատեմ, որ հանրային առողջապահական ծրագրերը բնակչության կողմից դժվար ընդունելի են, քանի որ պոպուլիստական չեն։ Մարդիկ ովքեր համաձայն չեն այս կամ այն փոփոխության հետ, սկսում են շատ ակտիվ քարոզել։ Եթե անգամ այդ մարդկանց խումբը փոքր է, միևնույնն է անհամաձայնության ձայնը միշտ էլ ավելի բարձր է լսվում։ Հանրային առողջապահական ծրագրերն իրականացնելիս շատ կարևոր է քաղաքական կամք դրսևորել։

Եվ այս տեսակետից կարևորում եմ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կատարած աշխատանքը՝ հակածխախոտային օրենքի մշակման և ընդունման գործում։

Ժասմին Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan