Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը
Դիտել նաև
Կյանքից հեռացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։
«Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-գրել է նա։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս իր էջում ցավակցություն է հայտնել Վահան Իշխանյանի մահվան կապակցությամբ․ «Լույսերի մեջ մնաս, Վահան ջան.... Շատ ցավալի լուր: Փայլուն հրապարակախոս, լրագրող, գրող Վահան Իշխանյան ջան, իմ առաջին գլխավոր խմբագիր»:
Վահան Իշխանյանը 58 տարեկան էր։
«Zham.am»–ի խմբագրակազմը ցավակցում է Վահան Իշխանյանի հարազատներին և բարեկամներին։