Լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սև ֆոնի վրա է հայտնվել Չավուշօղլուն միացավ «Դիմադրության» շարժումը ատող ալիևին ու նիկոլին Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա
5
Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ «Վզին դրած» սահմանադրությունը և մեր անելիքը «Դիմադրություն» շարժումը Սահմանադրության օրվա առթիվ երթ է անցկացնում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի եղբայրն անտառային տարածքներ է վարձակալել և հանգստի գոտի է կառուցում Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացման մասին. «Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է սա որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց» Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլուի պատասխանը՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին Քաղաքացիները իրենց ոտքերը սրբում են Ջհանգիրյանի և ԵՄ դեսպանի նկարի վրա. Տեսանյութ Սահմանադրական արդարդատությունը ճգնաժամի մեջ է, դա ավելի է խորանալու Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ. Վարդևանյան. Տեսանյութ Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան Պատերազմ Արցախում
Սով կլինի. Լուկաշենկո 24 ժամ ջուր չի լինի Վարդավառի տոնին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի Ռուսաստանում կրկին երկարաձգվել է թռիչքների արգելքը 1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է «Հայաստանն աղետի մեջ. Սահմանադրականության վախճանը և վերածննդի ուղիները» թեմայով քննարկում. Տեսանյութ Լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սև ֆոնի վրա է հայտնվել Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ Հայաստանի բնապաշտական աղանդներն արդեն «նաեզդներ» են անում այնպիսի հասկացությունների, տերմինների վրա, որոնք օգտագործվում են քրիստոնեության մեջ և ՀԱԵ ծեսերում Ընդդիմության ցույցերին մասնակցող փոխոստիկանապետին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից Ադրբեջանում պահանջում են «Երեւանի Կապույտ մզկիթը իրանական չանվանել» Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում. Տեսանյութ Փաշինյանի թանկ նվերը Քրեակատարողականի պետի ծննդյան 36-ամյակի առթիվ Պարտվածը, թշնամու առաջ ծնկածը, մինչև վերջ վախեցածը,մինչև վերջ ձախողածը չի կարող բերել խաղաղություն. Թադևոս ԱՎետիսյան. Տեսանյութ Ցավոք, մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի անունների ցանկը, պատերազմից 2 տարի անց, դեռ կիսատ-պռատ է. ասես էդ տղերքը ոչ եղել են, ոչ էլ ՊՆ-ն հաստատեց. Ադրբեջանը կրակել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ. հայկական կողմը լռեցրել է Այս իշխանություններն ամեն կերպ Սահմանադրությունը տրորում են. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Մինչ վարչապետը եղջերուներին էր գուրգուրում, հակառակորդը կրակ է բացել Խաչիկ գյուղի վրա, կան վնասներ Արարատ Միրզոյանը կրկին վոյաժների մեջ է Հիմա ՀՀ-ում Սահմանադրություն գոյություն չունի. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մենք այսօր ունենք սահմանադրության բացակայության. Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ Հիմա ՀՀ-ում Սահմանադրություն գոյություն չունի. Աննա Մկրտչյան. Տեսանյութ «Վզին դրած» սահմանադրությունը և մեր անելիքը Հայոց պետականությունը դիվահարի ճիրաններում․ Ռուբեն Հակոբյան Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի օգնության հերթական խմբաքանակը Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Դիմադրություն» շարժումը Սահմանադրության օրվա առթիվ երթ է անցկացնում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը եղջերուներով շրջապատված նշում է Սահմանադրության օրը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի եղբայրն անտառային տարածքներ է վարձակալել և հանգստի գոտի է կառուցում Շատերի ուղեղներում չի տեղավորվում, թե ինչպես է էսքան պղծությունից ու դավաճանությունից, ակնհայտ թուրքին ծառայելու ապացույցներից հետո, մարդիկ կան, որ կույր են դեռ Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին Չավուշօղլուն միացավ «Դիմադրության» շարժումը ատող ալիևին ու նիկոլին Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է երթ անել Երևանում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ միջամտել է Հայաստանի ներքին գործերին. ազգային ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի համար թշնամի են Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է 25-ից ավելի պարկուճ Եվ այսպես, Թուրքիային, Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հայաստանի դավաճաններին միանում է Կանադան, որը հաջողությամբ վարի տվեց ու մինչև հիմա վարի ա տալիս իրանց երկրի իրական տիրոջը Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա Նշված հասցեներում ջուր չի լինի Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Պատերազմից հետո իշխանության քայլերը հանգեցնում են հայրենազրկման. Գառնիկ Դավթյան. Տեսանյութ Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը

«Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում. ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ ». Հրանտ Թոխատյան

«Դեռևս «Խաթաբալադա»-ից սկսած, ինձ ու իմ ընկերներին միշտ թվացել է, թե մենք, մեր կատարած աշխատանքով, խոսում ենք մեր հանդիսատեսի հետ ու, երբ նա լսում ու ծափահարում է մեզ, այսինքն, ինչ-որ չափով համաձայն է մեզ հետ, պատրաստ է նաև պայքարի դուրս գալ այն արժեքների համար, որը մենք նրանց փոխանցում ենք բեմից, որի համար հոտընկայս ծափահարում ու մեծարում է մեզ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը և հավելել,-մտածում էինք, եթե Աստված չանի, գա օրհասական մի պահ, այսինքն, այն ինչ եղավ, այդ ողջ դահլիճը դուրս կգան փողոց ու կասի՝ հո՜պ, էս ի՞նչ եք անում մեր երկրի ու մեզ հետ… Բայց, արի ու տես, այդ 25 տարիները զուր են եղել, մարդիկ այսօր լուռ են ու անտարբեր… Ես հենց հիմա էլ եմ խաղում, ճիշտ այն ամենի մասին, որ այսօր կատարվում է մեզ հետ, բայց չեմ ուզում մտածեմ, որ այդ ամենը զուր է…Սա նշանակում է, որ այսօր այդ մարդկանց պետք է հանել փողոց, հենց դահլիճից՝ հրավիրել նրանց փողոց, պայքարելու սեփական գոյության, երկրի, պետությանն ու պետականության, ազգային և մարդկային արժանապատվությունը վերգտնելու ու վերականգնելու համար»։

Թոխատյանն անկեղծորեն խոստովանում է՝ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ։ «Չեմ կարողանում հասկանալ, որովհետև, եթե միշտ այսպես եղած լիներ, ինձ համար պարզ կլիներ, անպատասխան հարցեր ես չէի ունենա։ Բայց չէ՞ որ ես այն սերունդն եմ, որ 88-ի հրապարակն է տեսել, 90-ականների դաժան տարիներ է տեսել, տեսել եմ նաև, թե ինչպիսի՜ ոգու ուժով ենք մենք այդ ամենը հաղթահարել, ոտքի կանգնել ու հիմա չեմ հասկանում՝ մեզ հետ ի՞նչ է պատահել, ի՞նչ են արել մեզ հետ։ Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում…Ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ», - ասում է դերասանը, ով նախօրեին՝ ուշ երեկոյան այցելել էր Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին։

Դերասանը նկատում է՝ նույնիսկ ոչ վաղ անցյալում, մեր իրականության մեջ պայքարի ոգին մարած չէր. «Հիշենք նույն «Էլեկտրիկ Երևան»-ը…Գուցե շատերի համար դա իրական, շատերի համար էլ՝ պսևդո պայքար էր, բայց ռեալ պայքարի դրսևորում էր։ Թե ի՞նչ է մեր ազգի հետ կատարվում վերջին մի քանի տարիներին, սա ուղղակի անբացատրելի երևույթ է։ Այնպիսի արհավիրք, ինչպիսին մենք տեսանք ու ապրեցինք 44 օրյա պատերազմի ընթացքում ու այսպիսի՞ արձագանք…Նման բան չի եղել, երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Չէ՞ որ այդ արհավիրքը չի ավարտվել։ Քանի դեռ մենք ունենք անհետ կորած, աճյունները դեռ չգտնված ու գերեվարված տղաներ, մեր արհավիրքը դեռ ավարտված չէ։ Համարյա ճիգեր էլ չեն գործադրվում, որպեսզի գտնվեն, հետ վերադարձվեն այդ տղաները կամ գոնե՝ նրանց նահատակված մարմինները։ Ու այսպիսի անտարբերությո՞ւն, այսպիսի լռությո՞ւն…Ես չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ…»,- նկատում է դերասանը։

Թոխատյանը նշում է՝ այն միջազգային կառույցները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, գոնե այդ կազմակերպությունների դռների առաջ չպակասող հերթեր պետք է լինեին։ Մարդիկ պետք է պահանջեին այդ կառույցների պատշաճ գործունեության իրականացումն ու նրանց արձագանքը.«Երբ հայտարարում են՝ միջազգային հանրությունն ասում է իջեցրեք ձեր նշաձողը, ուզում եմ հարց տալ՝ իսկ ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն, դա ո՞րն է։ Իմ կարծիքով, դա նույնն է, որ ասեն՝ Սովետական հանրություն, ԱՊՀ-ի հանրություն, էդ հանրությունը ո՞րն է, ինչ- որ մեկն ինձ կբացատրի՞։ Պետք չէ խոսել եվրոպական կամ միջազգային հանրությունների անունից։ Ես խոսում եմ մեր երկրի տարածքում հավատարմագրված և օրենքի ուժով գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների մասին։ Ինչո՞ւ այդ կառույցների դռներն ամենաօրյա ռեժիմով չեն կոտրվում, որպեսզի նրանք պատշաճ կերպով արձագանքեն տեղի ունեցող իրադարձություններին, չէ՞ որ դա իրենց պարտականությունների մի մասն է կազմում նաև»,- նկատում է դերասանը։

Անդրադառնալով Ազատության հրապարակում նախօրեից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիային, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե ձեզ այս կամ այն պատճառով դուր չի գալիս Արթուր Վանեցյանի անձը, ապա Ազատության հրապարակում, նրանից բացի, այլ ուժեր և մարդիկ ևս միացել են պայքարին, գնացեք, միացեք նրանց, ասում է դերասանը և հավելում.«Հասկանո՞ւմ եք, մենք հասել ենք մի կետի, որից այն կողմ, այլևս, կործանումն է, այլևս առ ոչինչն է մեզ սպասում այս ամենից այն կողմ։ Հետևաբար, այս պայքարը անձերի պայքար չէ, այլ գաղափարի, պարզ գոյատևման պայքար։ Գնացե՛ք և միացե՛ք Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներին, ովքեր որեւէ քաղաքական ուժի կամ կառույցի չեն հարում։ Նրանք պայքարում են մեր գոյության, մեր պետականության լինելության ու Արցախի ճակատագրի համար, խնդրեմ, միացեք նրանց, բայց անտարբեր մի մնացեք։ Այսօր արդեն, եթե դու որոշում ես դուրս գալ փողոց, բոլորովին պարտադիր չէ, որ ինչ -որ մեկի կողմնակիցը լինես՝ դու քո գոյության համար ես այսօր պայքարում, քո լինելության, քո սեփական ապագայի, քո երկրի ու պետության, քո զավակների, ուրիշ ոչ մի բանի համար»։

Ամփոփելով զրույցը, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե, հանկարծ, այս անգամ էլ չհաջողի ու հերթական պայքարի ոգին մարի, ապա մեզ այլևս ոչինչ չի սպասելու, բացարձակապես ոչինչ.«Մենք կորցնում ենք շատ բան, բացի ազգային և մարդկային արժանապատվությունից, բացի նրանից, որ մեզ ժառանգել են մեր հայրերի հայրերը, մենք կորցնում ենք մեր սեփական ինքնությունն ու գնում ինտեգրվելու յեսիմ ուր։ Անգամ դա չգիտենք՝ թե ո՞ւր ենք մենք գնում ինտեգրվելու, ո՞րն է այդ ինտեգրվելու հասցեն։ Ո՞ւր ենք մենք գնում, ժողովուրդ ջան, ո՞վ կարող է ինձ ասել հասցեն մեր երթի…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan