Եռաբլուրից գողոթյուն են արել
Դիտել նաև
Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է
Նոր փոսեր՝ Եռաբլուրում․ ո՞վ է մեղավոր սահմանին սադրանքի համար. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)
Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»
«Եռաբլուրը մեզ հետ կապելը ստորագույն մանիպուլյացիա է». Լևոն Քոչարյան
44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։ «Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։
Տո պիտի սատկեիր,բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,-գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է:
«Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից»,-նշել է նա։