ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում ՀՀ ներմուծվող կարագի համար սահմանված սակագնային արտոնության վերաբերյալ

Դիտել նաև
Ֆեյսբուքը հիշեցրեց, թե նույնիսկ չգիտակցելով, որքան երջանիկ էի երեք տարի առաջ այս օրը
Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի
Սեդա Սաֆարյանին հիմա ոչ բողոքող քաղաքացիները, ոչ էլ գերիների հարազատները չեն հետաքրքրում
Հատուկ հպարտ քաղաքացիների համար. Տեսանյութ
Ռեսուրս կա․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։
Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից տրված՝ ՀՀ մաքսային մարմնին ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։
Արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ: