Նիկոլ Փաշինյանը՝ «գրիչ թռցնելու» մոլագար. Տեսանյութ Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին. Տեսանյութ «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ
25
Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Ջհանգիրյանը բացահայտեց, որ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որպեսզի բռնագրավեր երկրի դատական իշխանությունը Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Տիգրան Քեոսայանը Ղազախստանում հայտնվել է «ահաբեկիչների» ցուցակում. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները Պատերազմ Արցախում
Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը՝ «գրիչ թռցնելու» մոլագար. Տեսանյութ Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի Հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում. Պատերազմը և մենք. Հայտարարություն՝ ԱՀ ԱԺ-ում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջով Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն Հավաքեք ձեր վեշերն ու գնացեք, եթե չէ` հետագայում կերևա` ինչ կլինի. Ապարանում սպանվածի հարազատ. Տեսանյութ Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին. Տեսանյութ Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն Թող հանցագործ Փարվանյանները մաքրվեն, մեր աչքին չերևան, որ հանցագործ չդառնանք․ սպանվածի հարազատ. Տեսանյութ Խնդրում եմ Պապիկյանին, որ չխառնվի․ խոսում են՝ Մաթևոսն իր ընկերն ա․ եղբորս սպանողը պետք է պատասխան տա. Տեսանյութ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ Էս արյունահեղությունը կատարողները չպետք է մտնեն Ապարան․ ապարանցի. Տեսանյութ Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածի հայր. Տեսանյութ Պարոնա՛յք, եթե ձեր արժանապատվությանը չեք կարողանում տեր կանգնել, երկրի պատիվն ինչպե՞ս եք պահելու Ինձ սպանել են Նիկոլին ընտրած, Հայաստանը ու հայերին ատող բոլոր մարդիկ. Ինձ սպանել է թուրքի հոգի ունեցող նիկոլական պատգամավորի բարեկամը ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը․ Politik.am Ապարանում օրը թեժ է սկսել. սպանված տղերքի եղբայրները, հարազատներն ու ընկերներն են հավաքվել քաղաքի կենտրոնում Էդմոնդոն այնքան է տարված ընդդիմությանը հարվածելով, որ ուզում է Քոչարյանի անգամ աղջիկ թոռանը բանակում տեսնել. Լուսանկար Պարոնայք,ե՞րբ եք հասկանալու,որ միջազգային իրավունքն այսօրվա աշխարհում չի աշխատում Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում. Վարդան Ոսկանյանն իր հետ Թեհրանում պատահածի մասին Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը 975 մլն 686 հազար դրամ. Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը Քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարգևավճար եք ստանալու․ Վարդևանյանը՝ «ոստիկաններին». Տեսանյութ Գագիկ Ջհանգիրյան նայիր էսքան մարդ եկել է քեզ կտեր տալու․ ամոթ է․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Նիկոլն ու իր բանդան արժեհամակարգ չունեցող ոչնչություններ են. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Ձեզ խոստացել էին խաղաղություն, իսկ մենք նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով ունենք 124 զոհ․ Վարդևանյան. Տեսանյութ Ղարաբաղը տալուց հետո տեսա՞ք հացը ոնց թանկացավ, էսօր էլ մտածում ենք, թե որտեղից պետք է ցորեն բերենք. Խաչատրյան. Տեսանյութ Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում»․Քրիստինա Նազարյանը՝ դեսպան Թրեյսիին «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Հայաստանի Հանրապետության տարածքում չի անցնում Արցախի տեխնիկական զննության կայանների կողմից տրամադրված «տեխնիկական զննության կտրոնները» Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցն ավելի լկտի էր, քան գաղտնի արված ձայնագրության իր խոսքը «Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է». ZAZ-ը պատրաստ է երեւանյան համերգին. Տեսանյութ 4 տարվա ընթացքում Տրդատ Սարգսյանի եկամուտները աճել են 90 անգամ․ մարզպետի պաշտոնը լքելուց հետո ձեռք է բերել 4 անշարժ գույք․ Հայտարարագիր Նախագիծ․ առաջարկվում է 2026-ից դասարաններում աշակերտների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը

Այս գործընթացն ունի 4 փուլ, որի վերջնական նպատակը ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրսբերելն է. Դավիթ Շահնազարյան

Արցախում թե քաղաքական շրջանակների, թե հասարակ արցախցիների հետ շփումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանց տրամադրությունն ավելի քան մարտական է. ասում են՝ մենք ոչ մի պատերազմից էլ չենք վախենում, հանուն Արցախի պետականության եւ մեր Մայր հողում ապրելու մեր իրավունքի մենք պատրաստ ենք ամեն ինչի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում:

«Արցախցիներն ասում են՝ սրանք բարձրագույն արժեքներ են մեզ համար, որոնք զիջման ու քննարկման ենթակա չեն: Սա ասում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլ քաղաքացիները: Այս ամենն արտահայտվեց Արցախի Ազգային ժողովի ընդունված հայտարարության մեջ: Առանց որեւէ չափազանցության, դա պատմական հայտարարություն է: Դրա քաղաքական հետեւանքներն ունենալու են կարեւոր պատմական նշանակություն: Արցախի ԱԺ-ն ժողովրդի անունից անելով այդ հայտարարությունը, ցույց տվեց, որ որեւէ կերպ չի ընդունում այն, ինչ այսօր անում է պաշտոնական Երեւանը, որն ըստ էության, ամբողջությամբ կատարում է Բաքվի եւ Անկարայի հրահանգները: Դա անընդունելի է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, այդ Հայտարարությունում ուղղակիորեն նշված է, որ այսօպես կոչված «խաղաղության գործընթացը», որը որդեգրել են դրսից կառավարվող ՀՀ իշխանությունները, դա ոչ միայն ուղղակի գոյաբանական վտանգ է Արցախի պետականությանը, այլեւս ընդհանրապես արցախցուն այս հողում ապրելու իրավունքին դեմ է: Ավելին, նշվում է, որ դա ուղղակի վտանգ է նաեւ Հայաստանին եւ ոչ պակաս վտանգ:

«Իմ գնահատականով, Արցախի ԱԺ ղեկավարությունը, բոլոր խմբակցությունները համոզված են, որ այդ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի: Եվ քաղաքական, եւ ռազմական պայքարի է պատրաստ Արցախի ողջ ժողովուրդ: Սա Արցախի համար չէ, նաեւ ՀՀ-ի համար է, ողջ հայության համար է: Իրենք ուղղակի հուսով են, որ այս պատմական հայտարարությամբ մեր ազգային արժանապատվության վերականգնման մեջքը ուղղելու նոր հնարավորություն է ստեղծվում: Փաշինյանի այս քաղաքականությունը շատ ավելի կորստաբեր է լինելու Արցախի, Հայաստանի ու ողջ հայության համար, քան նրա սանձազերծած 44-օրյա պատերազմը»,-նշեց նա:

Հարցին, թե եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ եւ ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, որն է մնում Արցախի համար ելքը, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք պարզ հասկանանք, թե ինչ ուղղակի վտանգ կլինի Արցախի համար: Այս գործընթացը եւ խաղաղության փաստաթղթի ստորագրումը տապալելու է թե Արցախի պետականությունը, թե արցախցու՝ այստեղ ապրելու իրավունքը: Այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ակնհայտ է, որ Ադրբեջանի հաջորդ քայլը լինելու է ուղղակի պահանջը, որ ռուս խաղաղապահները անմիջապես դուրս գան Արցախից: Ըստ էության, դա բնական պահանջ է լինելու: Ասելու են՝ մենք Հայաստանի հետ ամեն ինչ պայմանավորվել ենք, մենք որեւէ խնդիր չունենք, ստորագրել ենք խաղաղության պայմանագիր եւ ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ ապակայունացման գործոն է: Ավելին, այդ դիրքորոշումը կպաշտպանի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը: Դա բավական լուրջ սատարում կստանա նաեւ միջազգային որոշ շրջանակների կողմից: Ադրբեջանը չի թացքնում իր այս ծրագիրը:

Այսօր քանի որ ՀՀ-ն ընդհանրապես, արդեն պաշտոնապես հրաժարվել է Արցախից, այսինքն որեւէ անվտանգության երաշխիք չեն տրամադրում, միակ անվտանգության երաշխիքը ռուս խաղաղապահներն են: Դրա վերացումից հետո Ադրբեջանը լավ հասկանում է, որ եթե այդ սցենարով գնա, Արցախը կդատարկվի:

Ուստի ողջ հայությունն այսօր ունի միայն մեկ նպատակ՝ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ՀՀ իշխանությունները պետք է հեռացվեն բոլոր քաղաքական մեթոդներով: Սա արդեն համահայկական խնդիր է դառնում»:

Շահնազարյանը հիշեցրեց, որ ինքը դեռ 2018-ին ասել էր, որ Փաշինյանը եկել է իշխանության «Արցախ իշխանության համար» բանաձեւով եւ իրականացնելու է Արցախի հանձնումը:

«Փաշինյանի ծրագիրը, ավելի ճիշտ նրա տերերի ծրագիրն ունի 4 փուլ. Առաջին ծրագիրը Արցախի հանձնումն է, երկրորդը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որի մեջ մտնում է սահմանների դելիմիտացիան: Դրանից հետո Հայաստանն ուղղակի ծվեն-ծվեն է լինելու, այն ադրբեջանական պոստերը, որոնք ունենք Գորիս-Կապան ճանապարհին, ունենալու ենք նաեւ այլ ճանապարհների վրա, օրինակ, Երասխից Եղեգնաձոր գնացող ճանապարհի վրա, Վրաստան գնացող ճանապարհի վրա:

Երրորդ փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը եւ կոմունիկացիաների բացումը: Դրա արդյունքում Թուրքիայի դարավոր նպատակի՝ Մեծ Թուրանի ծրագրի իրականացումն է լինելու, այսինքն Թուրքիան կապելու են Թուրքիան Նախիջեւանի ու Ադրբեջանի հետ՝ մաս-մաս անելով Հայաստանը:

Այդ երեք փուլերի իրականացումից հետո կսկսվի 4-րդ փուլը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից: Ինչպես տեսնում եք, առաջին փուլը համարում են ավարտված, երկրորդ փուլի մեջ են»ընդգծեց նա:

Շահնազարյանը այս ամենից խուսափելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հրահանգները կատարող, դավաճան իշխանությունների հեռացումը. «Սպասելու ժամանակ չկա, իրավիճակը շատ արագ է զարգանում, մեր շուրջ օղակը ուղղակի սեղմվում է: Հուսանք՝ Հայաստանում նման շարժում կսկսվի»:

Հարցին, թե որքանով է իրատեսական Արցախի՝ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունների հաստատումը որի մասին խոսել է Արցախի նախագահը, Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դա իրատեսական գործընթաց է եւ հնարավոր է մոտ ապագայում այդ հարցը լուծել: Եկեք ճիշտ հասնականք, Ռուսաստանի համար այս աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ չափազանց կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ քանի որ Հայաստանը չունի միջազգային սուբյեկտայնություն, վաղուց այս իշխանությունները Հայաստանը դարձրել են օբյեկտ, ապա ՌԴ-ի հետ, մեր ֆորմալ դաշնակցի հետ հարաբերություններում, մենք չենք կարող մեր շահերը ներկայացնել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan