«Երեկ իմացել եմ, որ մեր իշխանությունը խոչընդոտում է գերիների վերադարձին». Արսեն Ղուկասյան. Տեսանյութ
«Դու այնքան պիղծ դուրս եկար, որ չկանգնեցիր ոչ մի բանի առաջ: Բա հիմա խի՞ չես ասում՝ Արցախը Հայաստան ա. սկի Արցախ բառը բերնիցդ չի հելնում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Մենք չէինք պարտվի, եթե դավաճանություն չլիներ: Եվ դրա բազմաթիվ փաստերը կան: Ես անձամբ եմ այդ ամենը տեսել՝ ոնց են թուրքերը գալիս, ոնց դուք չեք խփում... Այդ մասով հայտարարություն եմ տվել դատախազությունում»,- հիշեցրել է նա:
Անդրադառնալով գերիների ու անհետ կորածների հարցին՝ Ա. Ղուկասյանն ասել է. «Ես երեկ իմացել եմ, որ անգամ այն կազմակերպությունները, որոնք փորձում են ինչ-որ ելքեր գտնել միջազգային կառույցների միջոցով՝ Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու համար, մեր իշխանությունը գոնե օգնի, հակառակը՝ խոչընդոտում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: