Միրզոյանն ու Լավրովը քննարկել են խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարները

Դիտել նաև
Նոնսենսն այն է, որ խաղաղապահների առկայությունը հակասում է Ադրբեջանի շահերին, սակայն նրանց քննադատում է միայն Հայաստանի ղեկավարությունը․ Տեսանյութ
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը
Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ. Լավրով
Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում
«Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը». Լավրով
Լավրովը Հայաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՌԴ աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վրա:
Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։