Ցավակցությո՞ւն, թե.... «Կարճ ասած»․ Դե թալանը հիմի դու տես. Տեսանյութ Հիմա էլ Փաշինյանի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից
7
Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի. փոխնախագահը կոչ է արել պատրաստվել զոհերի թվի աճին. Լուսանկարներ, Տեսանյութ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից «Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա». Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշ «Հակառուսական» Ռուսաստանը չի հասկանում «հակահայկական» Հայաստանին․ Տեսանյութ 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացվել Կոնդի առանձնատներին Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն Հաթայում աղետի գոտի հնարավոր չէ հասնել օդային և ցամաքային ճանապարհով, տեղի հիվանդանոցը փլուզված է Ապարանում առավոտները սկսում են այսպես Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Փաշինյանի ստորագրությամբ «Ստալիչնի պոլկի» տարածքն են վաճառում, ասենք, որ հակապետական բա՞ն է անում. Տեսանյութ Էս ներկայացումը չէր լինի, եթե Օհանյանը և Չարչյանը վաղեմության ժամկետի մասով միջնորդագիր ներկայացնեին. Խամոյան. Տեսանյութ Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն է․ Տիգրան Աբրահամյան Արտաշատ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ ՌԴ խաղաղապահները Արցախի Մարտունիում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքի անվտանգությունը. Տեսանյութ Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Ցավակցությո՞ւն, թե.... Դաժան է, բայց արդար. Սերժ Սրապիոնյան Լավրովին սադրել էին. ասեց էն, ինչ ՀՀ 3 նախագահներն անում էին, բայց չէին ասում. Հայկ Նահապետյան. Տեսանյութ Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Ֆրանսիան «մենակ չի թողել» Հայաստանին և Արցախին. Մինսկի խումբը «չի մահացել». Տեսանյութ «Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում 71 հազար 570 դրամ. Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է Չեմ թաքնվում պատգամավորական մանդատի հետևում. Արմեն Չարչյան. Տեսանյութ «Կարճ ասած»․ Դե թալանը հիմի դու տես. Տեսանյութ «Կեցցե՛ք, Միքայել սրբազան․ դավաճանը եկեղեցում էլ է դավաճան». Ռուբեն Հակոբյան Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը Հիմա էլ Փաշինյանի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

«Ամերիաբանկ»-ի «Դարձի՛ր փոփոխությունը» մրցույթը ուսանողներին հնարավորություն է տալիս իրականացնել իրենց անհավանական թվացող գաղափարները. ֆոտոշարք

Երևանում ապրիլի 13-ին կայացավ «Ամերիաբանկ»-ի և VISA վճարային համակարգի կողմից իրականացվող «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ։ 

Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին: Մրցույթի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում։

Կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալ նորարար, արդյունավետ գաղափարներով։ Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում՝  3 մլն ՀՀ դրամի շրջանակներում։

Առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրին իրենց նախագծերը։

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված նախագիծն արժանացավ գլխավոր՝ 3 մլն ՀՀ դրամ մրցանակին։ Եվս հինգ թիմ ստացան խրախուսական մրցանակներ՝ 100,000-ական ՀՀ դրամի չափով։

Հաղթող 16-20 տարեկան երիտասարդների թիմը՝ TakeAR հարթակի անադմներից Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ պատմեց, որ այն ստեղծելու գաղափարը ունեցել են դեռ վաղուց։ Խաչատրյանը, մասնակցելով DigiTec Expo-ի ցուցադրությանը, ծանոթանալով Arloopa հավելվածին, որոշել է նման հարթակ ստեղծել։ Իրենք էլ որոշել են դպրոցական դասագրքերը հագեցնել լրացված իրականությամբ։ 

«Կոնկրետ այս ծրագրով մենք նախատեսում ենք 8-րդ դասարանի մարդ-անատոմիա դասագրքի լրացված իրականության տեխնոլոգիայով հագեցնել և ստանալ թվային լաբորատորիա, որը կլինի աշակերտի հետ՝ անկախ նրանից նա կլինի դպրոցում, թե տանը։ Չնայած դիմել ենք շատ կառույցների մեր գաղափարը ֆինանասավորելու համար, սակայն մինչ օրս մենք այս գաղափարի համար ֆինանասավորում չէինք ստացել։ Շատ ուրախ ենք, որ վերջապես գնահատվեց գաղափարը և հուսով ենք, որ այն իրոք մեծ փոփոխություններ կբերի»,- նշեց Խաչատրյանը։ 

Վերջինիս խոսքով՝ գումարը ներդնելու են հարթակը զարգացնելու մեջ։  Նշում են՝ գումարը կծախսեն մոդելների, ձայնագրությունների պատրաստման, ինչպես նաև պատրաստի մոդելների գնման և իրենց կարողությունների զարգացման վրա։ 

«Ներգրավելու ենք նաև այնպիսի մասնագետների, ովքեր կկարողանան մասնագիտական աջակցություն ցույց տալ ավելի ճշգրիտ մոդելներ ստանալու համար»,- եզրափակեց Խաչատրյանը։

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը կարևորեց IT ոլորտում հայ երիտասարդների հաջողությունները և ողջունեց այն փաստը, որ նրանք պատրաստ են առաջ նայել և առաջ գնալ։ 

«Այս սերունդը ունի կրթության որակի, կրթության մակարդակի խնդիր, բայց միաժամանակ շատ ավելի բաց է և պատրաստ է առաջ նայել և առաջ գնալ։ Այսպիսի ներդրումները, որոնք ուղղված են երիտասարդության ակտիվացմանը, երիտասարդության կրեատիվ միտքը զարգացնելուն և դեպի փոփոխությունները ուղղելուն, կարծում եմ, շատ կարևոր է մեր ազգի ապագայի համար»,- նշեց նա։

Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը առանձնացրեց, որ վերջին տարիների ընթացքում 100-ից ավել նախագծեր են իրականացրել երիտասարդների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով ոգևորել նրանց, տալ նրանց հնարավորություն զարգացնել իրենց ունակությունները, ռեալիզացնելու իրենց պոտենցիալը։ 

«Մեզ համար կարևոր է, որպեսզի երտասարդները հնարավորություն ունենան իրականացնել իրենց անհավանական թվացող գաղափարները, փոփոխություն բերող մտքերը, և հենց սա է պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք, հավատարիմ մնալով մեր առաքելությանը, որն է՝ բարելավել կյանքի որակը, իրականցնել այս հետաքրքիր նախագիծը»,- նշեց նա։

Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին  «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, «Ամերիաբանկ»-ի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, «Ամերիաբանկ»-ի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը, «Ամերիաբանկ»-ի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը,  «Ամերիաբանկ»-ի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ Նազարեթ Սեֆերյանը, «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանը, Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը,  Orion Worldwide Innovations Armenia-h համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը, EPIC ինկուբատորի գործառնությունների և համայնքների հետ կապի մենեջեր Աննա Խաչատրյանը։  

«Ամերիաբանկ»-ը դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ է Հայաստանում և դասվում է երկրի ամենախոշոր և կայուն ֆինանսական հաստատությունների շարքին։ 2021թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով` ակտիվներով, պարտավորություններով, վարկային պորտֆելով, կապիտալով և զուտ շահույթով: Բանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan