Էդմո՛ն, ամենաանհարմար բաներից մեկը քեզ նման տրոյական ձիերի գոյությունն է. Գ. Վարդանյանը՝ Է. Մարուքյանին
Դիտել նաև
Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց
Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն
Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ
Էդմոն Մարուքյանի գրառումից հետո այն, ինչ կատարվում է սոցմեդիայում, 18+ է ․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
Էդմո՛ն, մեր իրականության մեջ եղած ամենաանհարմար բաներից մեկը քեզ նման տրոյական ձիերի գոյությունն է մեր քաղաքական դաշտում, որ մարդկանց մոլորեցնելով ու խաբելով երկիրը այս արհավիրքի առաջ կանգնեցնելուց հետո դեռ չեն հանգստացել ու շարունակում են իրենց խղճուկ գոյությամբ ու գործունեությամբ երկիրը նոր զիջումների տանել։
Լավ կլինի մեկը Էդմոնին հիշեցնի, որ այսօրվա ընդիմադիրներից շատերի իշխանություն եղած ժամանակ ինքն ու իր քաղաքական հայրը անարգել վոյաժներ էին անում Արցախում, և ոչ ոք նրանց չէր արգելում Արցախ մտնել։ Այդ խաղաղապահներն էլ, այդ անցակետն էլ դու ու քո տերերն եք բերել Արցախի գլխին, իսկ հիմա էլ պատրաստվում եք ընդունել Ադրբեջանի 5 պահանջները։
Գերասիմ Վարդանյան ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ