Ողբի ու որբի նահատակ Հայրենիք ԱՄՆ-ն թող հստակ ասի, թե երբ ընդդիմությանը կարելի է պառլամենտի շենքը վառել, երբ` ոչ. Արթուր Խաչիկյան Հայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում (տեսանյութ)
8
Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքին հղած ազդանշանը լուրջ է ընդունվել. Լավրով Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել Yerkir Media-ի ռեպորտաժը կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի ՔՊ-ի կարմիր կետագծերով թալանը ժողովրդից կազմել է 2մլրդ 3մլն 717 հազար ՀՀ դրամ Պատերազմ Արցախում
Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել` փողերի լվացման մեղադրանքով. «Հրապարակ» Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Տնետուն աշխատանք․ Նիկոլին տոտալ մերժում են Ողբի ու որբի նահատակ Հայրենիք Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մենք մեկ նպատակ, թիրախ, ճանապարհ ունենք՝ վերացնել, հեռացնել չարիքի իշխանությունը․ Բագրատ Սրբազան Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանություն Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Երկու աթոռի վրա նստելը ոչ մեկին չի օգնել. Չիժովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին (տեսանյութ) 13 անգամ թանկացումն ապօրինի է․ կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի անդրադարձը Փաշինյանըն ժողովրդին դրել է գորտի վիճակի մեջ՝ սառը ջրում եփում է. Ձյունիկ Աղաջանյան Իրանը հերքում է Դամասկոսում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին լուրը Թուրքական քաղաքականության հետևողականությունը, համառությունը տարածաշրջանում ոչ մեկ չունի. Գեղամյան ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Սիրիայից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն» Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Չանչարևիչի վնասվածքի վերաբերյալ Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ NBC Թուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը. Աբրահամյան Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքին հղած ազդանշանը լուրջ է ընդունվել. Լավրով Արժեքների քայքայումն այսօրվա կառավարիչների հիմնական քաղաքականությունն է. Բագրատ Սրբազան Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել Yerkir Media-ի ռեպորտաժը կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննության վերաբերյալ Զավեշտ կամ աշխարհ կանգնի իջնող կա... Գագիկ Համբարյան Գիտականորեն հերքվել է հայերի ծագման (եկվորության) մասին Հերոդոտոսի վարկածը. Հայերը Հայկական բարձրավանդակի բազմահազարամյա բնիկներն են ԱՄՆ-ն թող հստակ ասի, թե երբ ընդդիմությանը կարելի է պառլամենտի շենքը վառել, երբ` ոչ. Արթուր Խաչիկյան Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի 46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

«Միջին միջանցք», որի իրականացման համար, վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը․ «Փակագիծ վերլուծական հարթակ»

Ինչպես արդեն 2021-ի հունիսի 2-ին, ՀՀ ԱԺ-ի ընտրություններից առաջ, «Աշխարհաքաղաքական մրցակցություններն ու Հայաստանի խնդիրը» ծավալուն հոդվածում խոսեցի այն մասին, որ Հայաստանին ստիպելով ներառում են հորիզոնական առևտրային երթուղում, որը Չինաստանից սկսվում և անցնելով այսպես կոչված թյուրքալեզու երկրներով, հասնում է Թուրքիա և այնտեղից էլ դեպի եվրոպա է գնալու: Եվ բացատրեցի, որ հենց այդ նախագծի համար էր, որ 2018-ին մեր երկրում հեղաշրջում տեղի ունեցավ, հետո բռնկվեց Արցախյան պատերազմն ու հետո էլ ծրագրված հանձնումը: Ու հենց այդ բոլորը վերլուծելով, գրեցի, որ ԱԺ ընտրություններում ՔՊ-ը մեծամասնություն է ձեռք բերելու և միայնակ կառավարություն է ձևավորելու: Նախքան ընտրությունները, այդ կանխատեսումը շատերի համար աբսուրդ էր թվում, մտածելով, որ երբ Նիկոլն ու իր թիմը, այսպես խայտառակ ձևով հանձնեցին Արցախը, այլևս շանս չունեն կրկին կառավարություն ձևավորել, այն էլ մեծամասնության կառավարություն: Բայց դե դա տեղի ունեցավ:

Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի երկաթուղային գերատեսչությունները ծրագրել են «Միջին միջանցք» կոչվող համատեղ ձեռնարկության ստեղծումը, որը կոչված է բարելավելու բեռնափոխադրումների ծառայությունները, այդ թվում՝ Չինաստան-Թուրքիա երթուղով:

-Անմիջապես ուշադրություն է գրավում այդ կազմը, որտեղ ավանդական Անկարայից, Բաքվից ու Թբիլիսիից բացի տեղավորվում է Ղազախստանը։ս

-Ասվում է, որ «Միջին միջանցք»-ը Կասպից ծովի նավահանգիստներով կմիանա Հյուսիս-Հարավ միջանցքին՝ դրանով իսկ «ձգելով» դեպի Իրան և Պարսից ծոցի արաբական երկրներ, Արևելյան Աֆրիկա և Հնդկաստան։ Բայց ըստ երևույթի դա ասվում է միայն անվտանգության նկատառումների պատճառով և իրականում այս նոր Միջին միջանցքը, «Հյուսիս-Հարավ» միջանցքի չեղարկողն է:

-Թուրքիան շարունակում է վստահորեն խաղալ էներգետիկ և լոգիստիկ «հանգույցի» դերը՝ կլանելով Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածքը և նույնիսկ դուրս գալով դրանից։

Ընդ որում, Ռուսաստանը և Իրանը ոչ այս, ոչ էլ նմանատիպ մի շարք այլ նախագծերի մեջ չկան։

Ի դեպ, նրանք նախատեսում են ձեռնարկությունը գրանցել 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակի տարում։

Խորհրդանշականորեն: Եվ դա պատահականություն չի թվում:

-Ինչպես անցյալ տարի Մարտի սկզբին, հարցազրույցներիցս մեկում, երբ հարց տրվեց թե ինչ է լինելու, կանխատեսեցի, որ թուրքերը սկսելու են տեղային գրավումներ իրականացնել ՀՀ տաածքում և արդեն երկու շաբաթ անց Սև լիճի խնդիրները սկսեցին: Ադրբեջանի նման գործողությունները կողմերի արձագանքը չափելու միջոց է:

Եւ ահա, երբ Ռուսաստանը խառն է Ուկրաինայում, փետրվարի 26-ին թուրքերը մտան Խրամորթ, Փառուխ և Քարագլուխ, որը ամենայն հավանականությամբ երկկողմ պայմանավորվածության համաձայն, մենք այդ շրջաններն էլ լուռ հանձնելու ենք, հանուն գլխավոր նպատակի՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելը: Այժմ, թե Հայաստանում և թե Ադրբեջանում ռուսաֆոբիայի մեծ ալիք է գործի դրվել, որի գլխավոր զենքը, ամբոխների նուրբ զգացմունքներն են:

-Այս խոսքերս պրոռուսական չեն, ինչքան էլ փորձեն այդպես պիտակավորել ինձ, այլ իրական վերլուծության արդյունք է այս բոլորը: Երբ Գյումրիի ռուսական բազան հեռացնեն այնտեղից, երբ արևմտյան մեր ամբողջ սահմանի երկայնքով հեռացնեն ռուսական սահմանապահներին, մեր երկիրը կհայտնվի ոչ թե Ֆրանսիայի ու Ամերիկայի գրկում, այլ, թուրքերի:

Այդ բոլորը արվելու է փափուկ ուժի միջոցով, երբ ներսից զանգվածները պահանջեն ռուսական բազայի և սահմանապահների հեռացումը: Իսկ դա կարվի ինչոր նուրբ և զգայուն միջադեպի բեմականությամբ, որին զուգահեռ, կարող է մի առավոտ էլ տեսնենք, որ կորցնում ենք Բերձորն (Լաչին) ու Աղավնոն, որից հետո էլ Արցախը կհայտնվի շրջափակման մեջ ու Երևանում էլ կկորցնենք ինքնիշխանությունը, «միանալով» թյուրքական հորիզոնական երթուղուն:

Հայաստանին պարտադրելու են «ինքնակամ» միանալ թյուրքական նախագծին ու հենց դրա համար է, որ վերջին շրջանում Իրանն ակտիվորեն խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման շուրջ, բայց խնդիրն այն է, որ հավանաբար տարածքային ամբողջականությունն անփոփոխ է մնալու, պարզապես կորցնելու ենք ինքնիշխանությունը՝ դառնալով թուրքական վիլայեթ:

-Թե Հայաստանյան իշխանությունները և թե թյուրքական եղբայրությունը փորձում են մինչև թեժ է Ուկրաինան, իրականացնել իրենց նպատակները, մնում է տեսնենք ինչպես կարձագանքեն Իրանն ու Ռուսաստանը: Իրանն արդեն կրկին զգուշացրեց Ադրբջանին, Արցախի գրավյալ տարածքներում ահաբեկիչների կուտակման համար: Այդ ահաբեկիչները մեծ վտանգ չեն ներկայացնում Իրանի համար, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այդ ոհմակները կուտակվել են Հայաստանի սահմաններում խլրտումներ առաջացնելու համար, որի արդյունքում մեր թշնամիները առիթ կունենան «չեզոքացնել» նրանց, որտեղ էլ որ լինեն...

-Այս իրավիճակի կանխումը նախ գտնվում է Հայաստանում, որտեղից հիմա մեր թշնամիներին դրական ազդակներ են ուղարկվում: 

Հետևաբար, եթե մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիս, երբ բոլորը տոնելու են Թուրքիայի հանրապետության 100 ամյակը, Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ցավոք պիտի արձանագրենք, որ 100 տարի անց թուրքերը վերջնականապես հաղթեցին Հայաստանին: Դուք պատրաստ ե՞ք հանդուրժել դա...

-Ցավոք հիմա Հայաստանում ընթանում եմ միմյանց պիտակավորումը, կամ ռուսամետ ես կամ ամերիկամետ, կամ խելացի ես կամ զոմբի, կամ սև ես կամ սպիտակ, և այդպես լճանալով, մեզ հետ անում են այն, ինչ ծրագրել են, իսկ հետո երբ ամեն ինչ պատահեց, նոր սկսելու են բողոքել ճակատագրից, երկնքից, երկրից, բայց ոչ սեփական անձից:

Հարութ Արթին Առաքելյան

«Փակագիծ Վերլուծական Հարթակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan