Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ)
18
Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան... Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները խոսում են ԵՄ առաքելության «աշխատանքի» մասին․ Զախարովա (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ձեզնից հետո ի՞նչ է աճելու ձեր թունավորած հողի վրա․ Լիլիթ Բլեյան Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ, գուցե, արդեն ընդունվել է. Վարդան Բալյան Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ) ՔՊ-ն իր ամբողջ «աստղաբույլով» է կանգնած թանկացումների հիթ շքերթի հետևում (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե հրամանը կա՝ գործը կճարվի, ի՞նչ խնդիր կա. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով Բարոյական օրենքներից զրկված մեկն ասում է` արցախցիները թող մնային, կռվեին, թե չէ մի 10 հոգի են զոհվել. Արշավիր Ղարամյան Ամեն ինչից հուզվում են Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան... Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր Մեզ ասում են` թույլ եք, ես ասում եմ՝ ո՛չ. Ստելլա Հունանյան Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Նմանվել մուտֆիլմի ադրբեջանցի հերոսին․ «Կարճ ասած» Փաշինյանը միայն վստահ է, որ կկատարի Բաքվի և Անկարայի պահանջները

Գնաճը կրկին թափ է հավաքում. նախկին բարձր գնաճի վրա ավելի բարձր գնաճ է գրանցվում

Գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում։ Փետրվարին այն իջել էր 6,5 տոկոսի, մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճն էլ հասել է 12,8 տոկոսի։ Մեկ ամիս առաջ 11,4 տոկոս էր։

Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն էլ թանկացել են 7,3 տոկոսով։ Հագուստի և կոշիկի գնաճը 7,2 տոկոս է։

Գնաճային ճնշումներն ակնհայտ են բազմաթիվ ապրանքների շուկաներում։

Գները նախորդ տարվա համեմատ էապես բարձրացել են։ Բայց դա, երբեմն նույնիսկ երկնիշ գնաճը, բավարար չէ իրական թանկացումները պատկերացնելու համար։ Այն, ինչի մասին խոսում ենք, վերաբերում է բացառապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած գնային փոփոխություններին, որոնք արձանագրվել են նախորդ տարվա բարձր գնաճի վրա։

Նախորդ տարվա մարտին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել էր 5,8 տոկոս, ու դրա վրա այս տարի ևս 7,4 տոկոսանոց հավելյալ գնաճ է գրանցվել։

Սննդամթերքի պարագայում գործ ունենք շատ ավելի մտահոգիչ պատկերի հետ. անցած տարվա մարտին սննդամթերքի գնաճը մեկ տարվա կտրվածքով կազմել էր 7,4 տոկոս, այս տարի՝ ևս 12,8 տոկոս։

Նույնը նաև մյուս ապրանքների դեպքում է։ Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակներն անցած տարի թանկացել էին 9,2 տոկոսով, այս տարի՝ ևս 7,3 տոկոսովհագուստն և կոշկեղենն անցած տարի թանկացել էր 6,9 տոկոսով, այս տարի՝ 7,2 տոկոսով։

Դեռ չհաշված այն առաջին անհրաժեշտության ապրանքները և հատկապես սննդամթերքը, որոնց գները վերջին 2 տարիներին շեշտակի են բարձրացել։

Շաքարավազն անցած տարի՝ նախորդի համեմատ, թանկացել էր գրեթե 41 տոկոսով, այս տարի դրա վրա ևս 25 տոկոսանոց գնաճ է արձանագրվել։ Արևածաղկի բուսական յուղի գնաճն անցած տարվա մարտին կազմել էր ավելի քան 62 տոկոս, այս տարվա մարտին յուղերի և ճարպերի շուկայում 7,8 տոկոս գնաճ է գրանցվել անցած տարվա նման կտրուկ թանկացումից հետո։ Հացի գինը 2021թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձրացել էր 8,6 տոկոսով։ 2022թ. մարտին՝ 2021թ. մարտի համեմատ, 12,3 տոկոսով։ Այլուրի պարագայում անցած տարի գնաճը եղել էր 14,4 տոկոս, այս տարի՝ ևս 10,8 տոկոս։ Հաճարի, բրնձի, ոսպի, հնդկացորենի գները միայն այս տարի բարձրացել են համապատասխանաբար՝ 16,2, 16,8, 28, և 37,2 տոկոսով։ Գնաճն այս շուկայում ոչ պակաս ակտիվ էր նաև անցած տարի։ Բանջարեղենի գնաճն այս տարի անցնում է 40 տոկոսից, ձկնամթերքինը՝ 30 տոկոսից։

Հիմա դժվար չէ պատկերացնել, թե վերջին 2 տարիներին ինչպիսին է եղել իրական գնաճի ազդեցությունը սպառողների վրա։ Եվ հատկապես նրանց վրա, որոնց եկամուտներն այդ ընթացքում չեն ավելացել։ Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն՝ բնակչության մեծ մասը։

Վերջին 2 տարում մեր երկրում աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում գրեթե չի եղել։ Աշխատող քաղաքացիների կեսը՝ շուրջ 300 հազար մարդ, ստանում է 100-110 հազար դրամ անվանական աշխատավարձ։ Խոսքը, այսպես կոչված, կեղտոտ աշխատավարձի մասին է։ Հարկումից հետո տակը մնում է 80-85 հազար։ Այն դեպքում, երբ մեկ անձի կենսապահովման նվազագույն զամբուղը հասնում է 75 հազար դրամի։

Ի՞նչ պետք է անի այն քաղաքացին, որի ընտանիքում այդպիսի աշխատավարձով աշխատում է մեկը, իսկ ապրում են, չասենք՝ 4-ով, թող լինի՝ 2-ով։ Պարզ չէ՞, որ այս մարդկանց սոցիալական վիճակը երկու տարվա համատարած թանկացումների պայմաններում էապես վատացել է։

Նույնը նաև բոլոր նրանց պարագայում, ում աշխատավարձի տեսքով ստացվող եկամուտները ցածր են, չեն ծածկում ընտանիքի կենսապահովման նվազագույն զամբյուղի ծախսերը։

Թոշակառուների ու նպաստառուների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Այսպիսի թանկացումներից հետո 2 տարում Հայաստանում հիմնական թոշակը ու նպաստը չի բարձրացել։

Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր աշխատանք չունեն ու գործազուրկ են։

Ասել, որ գնաճը համաշխարհային երևույթ է, ու մի կողմ քաշվել՝ այս մարդկանց թողնելով համատարած թանկացումների հորձանուտի մեջ, բացահայտ արհամարհանք է հասարակության անապահով խավերի նկատմամբ։

Անգամ ժամանակին քայլեր չեն անում, որպեսզի արհեստական գնագոյացման երևույթներ չլինեն։ Երբեմն նույնիսկ արդարացնում են այդպիսի երևույթները։ Համարում են, որ գների արհեստական բարձրացման միջոցով սպառողների պանիկան են զսպում։ Էլ չեն ասում, որ այդ պանիկան հաշված ժամերի ու օրերի ընթացքում տեղի ունեցող թանկացումների հետևանք է։

Կենտրոնական բանկն է փորձում ինչ-որ բաներ անել գնաճը մեղմելու համար, բայց ինչպես տեսնում ենք, այն շարունակում է շատ ավելի բարձր լինել, քան նախատեսված է, որ պիտի լիներ։ Գուցե առանց այդ քայլերի գնաճի տեմպն ավելի բարձր կլիներ, սակայն դրանով էլ պակաս չէ։

Անցած տարին փակեցինք 7,2 տոկոս գնաճով՝ նախատեսված առավելագույն 5,5 տոկոսի փոխարեն։ Այս տարվա մարտի դրությամբ էլ միջին գնաճը կազմել է 7,4 տոկոս։ Առանձին ապրանքատեսակների դեպքում է հասնում 20-30-40 տոկոսի։ Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք անգամներով են թանկացել։

Թանկացումները ոչ միայն այս, այլև անցած տարվա ընթացքում են եղել։ Եվ այդ թանկացումների վրա, այս տարի ևս թանկացումները շարունակվում են։ Թանկանում են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքները։ Դրան նպաստում է համաշխարհային շուկան, մատակարարումների խաթարումն ու առաջարկի կրճատումը, բայց խնդիրը միայն դա չէ։ Քիչ չեն նաև ներքին գործոնները։

Այդ մասին շատ է խոսվել, բայց մեկ օրինակ բերենք՝ դրանում համոզվելու համար։

Փետրվարի 1-ից, ինչպես հայտնի է, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է միջինում 4,7 դրամով։ Հիմա տեսեք, թե դա ինչպիսի ազդեցություն է ունեցել սպառողների ու սպառողական գների վրա։

«Բնակչության կողմից կատարված փաստացի վճարումների արդյունքում 2022թ. մարտին փետրվարի համեմատ էլեկտրաէներգիայի մատակարարման համար վարձավճարների միջին ամսական սակագինն աճել է 7 տոկոսով: Վերը նշված ծառայությունը սպառողական զամբյուղում ունենալով 4,98 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0,35 տոկոսային կետով»,-արձանագրել է վիճակագրական կոմիտեն։

Սա դեռ՝ միայն էլեկտրաէներգիան, իսկ թե ինչ կլինի ապրլի 1-ից գազի սակագների բարձրացման հետևանքով, կտեսնենք ավելի ուշ։

Աղբյուրը՝ 168.am

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan