Կա տարածված կարծիք, որի հետ ես համաձայն եմ, որ Նիկոլին հնարավոր է հեռացնել բացառապես փողոցով. տարիներ շարունակ հակաՀայաստանն էլ էր սովորում մոբիլիզացվել
Դիտել նաև
«Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին
Վահագն Խաչատուրյանն իր բարեկամին կտանի նախագահական
Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի, էսօր՝ չէ․ Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ դահլիճից
Ո՞վ է մայկա-տռուսիկ հագցրել Վահագն Ալեքսանյանին
Ես պատրատ եմ լուսանկարում պատկերված թանկարժեք տռուսիկներից ՄԵԿԸ նվիրել այդ նույն քայլիստ֊երկոտանուն
Կա տարածված կարծիք, որի հետ ես համաձայն եմ, որ Նիկոլին հնարավոր է հեռացնել բացառապես փողոցով։
Խնդիրն այն է, որ շատ-շատերը չեն պատկերացնում, որ այդպիսի պայքարը որևէ պարագայում ինքնաբուխ չի լինում․ այն ՄԻՇՏ կազմակերպվում է։ Ընդ որում՝ շատերը նաև «կազմակերպել» բառի բովանդակությունը չեն պատկերացնում։ Կազմակերպել - չի նշանակում ակցիայի մասին հայտարարել, թե «ժողովուրդ, եկեք փողոց փակենք»։ Ոչ ոք չի գա տենց։ Կազմակերպել - նշանակում է նախապես աշխատել հետաքրքրված մարդկանց խմբերի հետ ու թեկուզ տարրական համաձայնեցնել գործողությունները։
Որ ասելիքս շատ ավելի պարզ լինի, Ղարաբաղյան շարժման օրինակի վրա դիտարկենք։ Էն որ դասագրքերում ու պաթոսային ճառերում․ «ժողովուրդը միահամուռ ոտքի կանգնեց»։ Ցավոք՝ էս պաթոսի քողի տակ մարդիկ մոռացել են, որ այդ միահամուռ ոտքի կանգնումը նրա շնորհիվ էր, որ «աշխատավորական կոլեկտիվներում» կային մարդիկ, ովքեր այդ կոլեկտիվները մոբիլիզացնում ու դուրս էին բերում ցույցի։ Երբեմն դրանք հենց համապատասխան հիմնարկների տնօրեններն էին, երբեմն հենց կոմկուսի ակտիվը, երբեմն էլ ուղղակի համապատասխան ջիղ ու էներգիա ունեցող շարքային աշխատողները։
Ընդ որում՝ այդ «աշխատավորական կոլեկտիվները» 1988-ի դրությամբ արդեն իսկ ունեին իրենց հիմնարկով միջոցառումների կազմակերպման հարուստ փորձ։ Խորհրդային պրոտոկոլային այդ բոլոր շաբաթօրյակները, կարտոֆիլ հավաքելու գնալները, մայիսմեկյան շքերթները ևն․ որոնք հիմա ժպիտ են առաջացնում, դրանք էին կուտակել կազմակերպչական անհրաժեշտ փորձն ու գիտելիքները, որի արդյունքում հաջողվեց փողոց դուրս բերել հարյուր հազարավոր մարդկանց։
Ու տարիներ շարունակ հակաՀայաստանն էլ էր այդպես ժպիտ առաջացնող միջոցառումներով սովորում մոբիլիզացվել։
Հիմա մեր հերթն է այդ ամենը սովորելու․ համատեղ կազմակերպվել ու կազմակերպել, համատեղ աշխատել։ Առանց դրա ազգային ուժերը շարունակելու են իրենց ռեսուրսի լավագույն դեպքում 10%-ը մոբիլիզացնել։ Ժամանակը սուղ է, իհարկե, բայց այլ ճանապարհ չկա։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից