«Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ 3 անցակետ հայ-ադրբեջանական սահմանի՞ն. Քարտեզ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք
18
ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Պատերազմ Արցախում
«Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ 3 անցակետ հայ-ադրբեջանական սահմանի՞ն. Քարտեզ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել Գլխավոր աղետը Հանրապետության հրապարակում է` կառավարության շենքում ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը․ Նեդ Փրայս Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԴԵՊԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔ Ռուս խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի. ՌԴ դեսպանորդ Պայթյո՞ւնն է վտանգավոր, պատերա՞զմը, կորոնավիրո՞ւսը, թե՞ տգետ ղեկավարը Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Սուրեն Պարսյան Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը Հարկային արտոնություններ, գույքի հանձնում, գումարի դուրսգրում․ Կառավարության նիստը. Տեսանյութ Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան Լուսանկարի այս բարբարոսները Աղավնո են մտել ինչ-որ պիղծ ստորագրության հետևանքով. Haqqin.az-ի գլխավոր խմբագիրը՝ Աղավնոյում. Լուսանկար «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը ցավակցություն է հայտնել Պատկերացնու՞մ եք Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես ապագա քաղաքապետ Վշտակցում ենք և կիսում այս աղետի զոհ դարձած մեր անմեղ հայրենակիցների կորստի ցավը․ «Հայաստան» դաշինք Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկին

Փաշինյանն ու Ալիևը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել․ Շառլ Միշել

Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամփոփիչ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Եվրոպական խորհրդի Նախագահը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ և հասնելու նրան, որ Հարավային Կովկասը դառնա անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Նշվում է, որ ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները և 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո: Նրանք փաստել են, որ առկա է առաջընթաց ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Նաև քննարկել են վերջերս Արցախում լարված իրադրությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Հայտարարությունում ասվում է, որ ղեկավարները ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել շարունակել նրանց ներգրավվել այս աշխատանքներում՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ամբողջական և արագ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ներառյալ գերության մեջ պահվող անձանց և անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև ականազերծման ջանքերին, կշարունակի փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և կավելացնի ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնողական և վերակառուցման աշխատանքների համար:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, ցանկանում են արագ տեմպերով շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան և այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել համատեղ հանձնաժողով, որի մանդատը լինելու է՝ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը և ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Շառլ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ այս հարցում տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հաղորդակցության և ենթակառուցվածքների վերականգնման հարցը ինչպես երկու երկրների միջև, այնպես էլ Հարավային Կովկասում առհասարակ։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին խրախուսելով գտնել արդյունավետ լուծումներ ճանապարհային կապերի վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, նաև ընդհանուր նախագծերը բացահայտելու համար պատրաստ է օգտագործել տնտեսական խորհրդատվական ֆորումը:

Հայտարարության վերջում ասվում է, որ ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և լինել ներգրավված»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan