Ռուսաստանի զինված ուժերը գիշերն Ուկրաինայում խոցել են 24 ռազմական օբյեկտ
Ռուսաստանի զինված ուժերի մարտական ավիացիան գիշերվա ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտ, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Գիշերվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համակարգ, նյութատեխնիկական 5 բազան, ինչպես նաև 11 հենակետ և ուկրաինական զինտեխնիկայի կենտրոնացման շրջաններ»,- ասել է գեներալը։ Ռազմական հատուկ օպերացիայի անցկացման ողջ ընթացքում ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է 125 ինքնաթիռ, 93 ուղղաթիռ և 407 ԱԹՍ։ Ոչնչացվել են 227 զենիթահրթիռային համալիրներ, 1981 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 215 ռեակտիվ կայանք, դաշտային հրետանու 854 միավոր տեխնիկա և ականանետ, ինչպես նաև 1882 միավոր հատուկ ավտոմոբիլային տեխնիկա։