Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Պատերազմ Արցախում
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան

Ընդդիմության երեկվա հանրահավաքը՝ Հայաստանի դիրքերը բրյուսելյան բանակցությունում թուլացրե՞ց, թե ուժեղացրեց

Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում հանդիպելու են Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս հանդիպմանը այնքան մեծ է ուշադրությունը, որ նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է կարևորել՝ հատուկ հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այդ հանդիպումից առաջ:

Հենց այդ հանդիպման առիթով էլ, նաև իր հանրահավաքն էր կազմակերպել  ընդդիմությունը: Իհարկե, ընդդիմությունն ուներ նաև այլ հեռահար ծրագրեր, բայց մեխը հենց Արցախի հարցն էր:

Այսինքն, ընդդիմությունը ժողովրդի անունից իշխանությանը յուրօրինակ պատգամ էր փոխանցում, որ Բրյուսելում հայկական կողմը կարողանա ավելի կոշտ դիրքերից հանդես գալ:

Այլ կերպ ասած, ընդդիմությունն իր վրա էր վերցրել պետության դերը և փորձում էր հայկական կողմի դիրքերը Բրյուսելում ուժեղացնել:

Կօգտվի՞ այդ քայլից Փաշինյանը, թե՝ ոչ, դժվար է ասել: Քաղաքագիտական տեսանկյունից ընդդիմության քայլը պետք է գնահատել որպես պատասխանատու պետական գիտակցված որոշում: Սակայն արի ու տես, որ իշխանության որոշ շրջանակներ ճիշտ հակառակ գնահատականն են տալիս: Օրինակ, ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը ընդդիմության հանրահավաքը գնահատել է, որպես «...հակահայկական և հակապետական քայլ...»:

Նման գնահատականը կարող է երկու տարբերակի մասին հուշել: Կամ Պապոյանը անգետ է և գնահատական է հնչեցնում ավանդական իշխանություն-ընդդիմություն հակամարտության տրամաբանության մեջ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ տգետ զանգվածներով է համալրված իշխող թիմը, որ նույնիսկ տարրական քաղաքագիտական գիտելիքների պակաս ունի, կամ էլ Պապոյանի գնահատականը՝ դա  Փաշինյանի թիմի գնահատականն է, իսկ դա կարող է նշանակել, որ իրոք հայաստանյան ընդդիմությունը խանգարում է Փաշինյանին՝ արդեն պաշտոնապես ձեռքերը լվանալ Արցախից արդեն բրյուսելյան հարթակում, ինչը էական ազդեցություն կարող է թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խաղացողների դիրքորոշումների վրա՝ արցախյան խնդրի հետ կապված:

Հիշեցնենք, որ մինչ այսօր, Մինսկի խմբի «եռյակը» համարում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ և ավելին, նախկին փաստաթղթերի համաձայն, կողմ է, որ այդ հարցը լուծվի ինքնորոշման հիման վրա: Ճիշտ է, պատերազմը էապես ազդել է այդ իրերի իրավիճակի վրա, բայց դիվանագիտական հարթակում նախկին բոլոր պայմանավորվածությունները դեռ մնացել են թղթի վրա:

Եթե Փաշինյանը այս հարթակում էլ գնա զիջման ադրբեջանական կողմին, ապա դրա արդյունքում  դիվանագիտական հարթակում Արցախի հարցը կարող է փոփոխվել ի վնաս մեզ: Ինչին փորձում է հասնել Ադրբեջանը:

Ընդդիմության երեկվա հանրահավաքը իր փոքր լուման դրեց, որ նման զարգացումներ չընթանան: Մնում է հասկանալ, թե ո՞րն է Փաշինյանի և նրա թիմի իրական մտադրությունները Արցախի հարցում:

Ի դեպ, Փաշինյանի իրական մտադրությունների մասին ուզում են իմանալ նաև ադրբեջանցիները, որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ քայլերի է դիմելու այս հարցում պաշտոնական Երևանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan