20-րդ դարասկզբի մեր պատմության ամոթալի էջերից մեկը. hանձնեցինք Կարսի մարզը այն հույսով, որ թուրքերը կխաղաղվեն, դրանց բերեցինք հասցրեցինք մինչ Ախուրյանի ափերը
20-րդ դարասկզբի մեր պատմության ամոթալի էջերից մեկը: Հանձնեցինք Կարսի մարզը այն հույսով, որ թուրքերը կխաղաղվեն, դրանց բերեցինք հասցրեցինք մինչ Ախուրյանի ափերը, Ալեքսանդրապոլի դարպասների դիմաց, հետո դա էլ հանձնեցինք, հետո արդեն ստիպված էինք կռվել Սարդարապատում:
1918թ. մարտի վերջին հայկական բանակի ստորաբաժանումները նահանջել էին Սարիղամիշից։ Գեներալ Նազարբեկյանն իր հուշերում նշում է, որ Սարիղամիշի ուղղությամբ հարձակվող թուրքական ուժերը շատ քիչ էին, եւ նահանջը ոչ մի կերպ արդարացված չէր։ Ուշագրավ է նաեւ Հայկական կորպուսի հրամանատարի այն դիտարկումը, թե դեռեւս մարտի կեսին ինքը ստացել էր հեռագիր Օդիշելիձեից, որով պետք է Կարսում թողներ ընդամենը երեք օրվա պարեն, իսկ մնացածն անհապաղ ուղարկեր Թիֆլիս։
Լուսանկարում Սարիղամիշի շուկան է:
Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից