Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ)

Փաշինյանը Հայաստանին խաղաղության, թե՞ նոր պատերազմի առաջ է կանգնեցնում

2020 թ.–ի պատերազմի ավարտից հետո հայ հանրությունը իշխանության կողմից լսում էր մեկ գաղափար, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բացելու է նոր «խաղաղության դարաշրջան»:

Պատերազմից վախեցած հայաստանցիների համար Նիկոլ Փաշինյանի խոստումը մի ինքնախաբեության դեղամիջոց էր, որով մարդիկ ձև էին անում, որ ուզում էին հավատալ այդ «խաղաղության դարաշրջանի» բացելու գաղափարին, իսկ Փաշինյանն էլ գտել էր իր համար մի «հիմնավորում», թե ինչու նա կարող է պահպանել իշխանությունը  խայտառակ պարտությունից հետո:

Միջազգային հարթակում հայերը փաստացի ինքնանվաստացան, քանզի ապացուցեցին, որ վախեցած են և նրանց նախկին պահանջները Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գրոշի արժեք չունեն: Իսկ ինչպես հայտնի է, ինքնանվաստացող ազգերին ոչ միայն չեն հարգում, այլև արհամարհում են: Այն ինչ կատարվում է այսօր  Հայաստանի շուրջ, դրա վառ ապացույցն է: Այսօր Հայաստանը ոչ միայն չունի վստահելի դաշնակից, այլև քիչ թե շատ մեզ հարգող գործընկեր: Քանզի մենք ինքներս բոլորին ապացուցեցինք, որ մեր նախկին պահանջները  նույնիսկ մեզ համար, իրականում,  զրոյի արժեք են ունեցել:

Միայն թե չասեք, թե այդ հարցում միայն իշխանությունն է մեղավոր:

Պատերազմից հետո դրսում  նույնիսկ մուլտֆիլմի մակարդակով էին կանխատեսում Փաշինյանի հեռացումը իշխանությունից, իսկ հայկական վերնախավում, միայն ԺԵԿ-ի պետերը չէին հասցրել պահանջել Փաշինյանի հրաժարականը:

Բայց իրականությունն այլ բան ցույց տվեց: Պարզվեց, որ հայերը խիստ պարզունակ և կենցաղային մտածողություն ունեցող ժողովուրդ են, որտեղ չկա պետականության գաղափարի նշույլ անգամ:

Եթե շատերին թվում է, թե այս ամենը աննկատ է մնացել դրսի համար, ապա չարաչար սխալվում են:

Նույնիսկ Ադրբեջանի նախագահն է բացահայտ ծաղրում Հայաստանի ժողովրդին և պահանջում Ռուսաստանից ընդունել այդ փաստը: Նա 2021-ի ընտրություններից հետո կոչով դիմելով Մոսկվային նշում էր, թե «...հայերը 2021-ին կատարեցին իրենց իրական ընտրությունը և ինչու է Մոսկվան կրկին փորձում վերակենդանացնել այդ ազգի մեջ նոր  զգացմունքներ...»: Ավելի դիպուկ, հնարավոր չէր ասել:

Իսկ, երբ կանգնած է Արցախի հայության վերացման իրական վտանգը, Փաշինյանն առանց ամոթի զգացումի, հայտարարում է դրա մասին` մոռանալով, որ վերջին երկու տարիների ընթացքում խոսում էր միայն  «խաղաղության դարաշրջան» բացելու մասին` մեղադրելով իր հակառակորդներին պատերազմ հրահրելու մեջ:

Այսօր արդեն նա խոստովանում է, որ խաղաղություն մուրալով չի կարող հասնել իրական խաղաղության, քանզի հակառակորդը տեսնելով մուրացողի խեղճությունը էլ ավելի է ցանկանում պատերազմել:

Այստեղ է, որ արժե հիշել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետեր Չեմբեռլենի և Չերչիլի վեճը խաղաղության և պատերազմի մասին:

Երբ մարդը մեղադրում է մյուսին պատերազմ հրահրելու մեջ և միաժամանակ մի քանի օր անց պատրաստվում է հանդիպել նրա հետ, սա ցույց է տալիս ոչ միայն Փաշինյանի, այլև հայ հանրության խորը գավառական մտածողության մասին:

Ողջ մարդկության պատմությունը ապացուցում է այդ տարրական ճշմարտությունը, որ խաղաղություն մուրալով դու ոչ թե իրական խաղաղության ես հասնելու, այլ ստանալու էր պատերազմ կանխատեսվող դառը պարտությամբ:

Բայց  շարքային գավառացի հայ քաղաքացին իրեն լավ է զգում, որ իրեն կառավարում է իրեն շատ նման մի անձնավորություն, ով հեռու տարրական պատմական և քաղաքագիտական գիտելիքներից:

Իսկ դա, իր հերթին,  ցույց է տալիս հայկական վերնախավի, փաստացի չգոյության մասին փաստը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan