Վլադիմիր Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ կրկին քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ալիևի և Փաշինյանի հետ Պուտինի զրույցի ընթացքում հաստատվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման վրա։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,- նշված է տեքստում:
Zham.am