Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Հակահայկական իշխանության «քիմիան» Փաշինյանը շտապում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային, բայց Իրանին նույնիսկ ցավակցական հեռագիր չհղեց
7
Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի. փոխնախագահը կոչ է արել պատրաստվել զոհերի թվի աճին. Լուսանկարներ, Տեսանյութ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից «Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա». Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշ «Հակառուսական» Ռուսաստանը չի հասկանում «հակահայկական» Հայաստանին․ Տեսանյութ 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացվել Կոնդի առանձնատներին Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետ Քննարկվում է Թուրքիային և Սիրիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի փետրվարի 7-ից Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ռուսաստանը օգնություն կուղարկի Թուրքիային Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Արցախի ԱԺ-ն դատապարտում է Գուրգեն Արսենյանի հայտարարությունը և կոչ անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը Արցախից Հայաստան 15 քաղաքացի է տեղափոխվել․ Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են. Տեսանյութ Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի Հակահայկական իշխանության «քիմիան» Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. Aravot.am Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք. Պատասխանը շատ պարզ է. «կապտամազիկ» պատգամավորը կապ ունի վեպի հետ «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան Զինվորականները հաճախ ինձ տեղեկացնում են, որ իշխանությունները իրենց պարտադրում են որևէ կապ չունենալ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հետ Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախի գազը Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերվել է հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին. Լուսանկար

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի «բարեփոխումները» թափ են հավաքում

Երեւանի պետական համալսարանում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նոր բարեփոխումները թափ են հավաքում։ Իսկ մեզանում, ինչպես հայտնի է, բարեփոխում ասելով, որպես կանոն, հասկանում են հին կադրերից ազատվելը եւ նոր՝ յուրային կադրերին աշխատանքի ընդունելը։ Մի շարք ֆակուլտետներում ամբիոնների միավորման, իրականում՝ կրճատման  գործընթացներ են տեղի ունենում։ Ավելին՝ դեկաններին առաջարկվել է կամովին ներկայացնել առաջարկներ՝ կապված ամբիոնների միավորման հետ։ Դրանով ցույց տալով, որ ոչ թե վերեւից է հրահանգը գնում, այլ իբրեւ թե ֆակուլտետներն իրենք են որոշում կայացնում եւ օպտիմալացումների առաջարկ ներկայացնում՝ գիտխորհրդի նիստում առաջ քաշելով ամբիոնների միավորման հարցը։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։   

Սակայն հարց է առաջանում․ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ առաջարկը ֆակուլտետներից չէր գալիս։ Ինչո՞ւ անցած տարիների ընթացքում ոչ մի դեկան նման առաջարկով հանդես չեկավ, եւ միայն հիմա, շղթայական ձեւով, դեկաններն իրար հետեւից սկսեցին գիտխորհրդին առաջարկել ամբիոնների միավորման գործընթացներ սկսելու մասին։ Ակնհայտ է, որ կա թաքնված ճնշում։ Ու քանի որ ֆակուլտետների դեկանների մեծ մասը կոմֆորմիստներ են, ապա առանց ընդդիմանալու ընդառաջ են գնում եւ ընթացք տալիս օպտիմալացման՝ Հ․ Հովհաննիսյանի ծրագրին։ Հատկապես, որ այս իշխանությունները բազմիցս հայտարարել են բուհերում բարեփոխումներ իրականացնելու իրենց նպատակների մասին, եւ ամբիոնների միավորումն էլ այդ կոնտեքստում է ներկայացվում։ Սակայն համալսարանում քիչ են հավատում այդ բարեփոխումներին, ավելին՝ կարծում են, որ հաջորդ քայլը՝ ամբիոնների միավորումից հետո, լինելու է ֆակուլտետների միավորումը, եւ մի քանի ֆակուլտետ իրար միավորելով՝ կստեղծեն ընդհանուր ուղղվածության ինստիտուտներ՝ հումանիտար, բնագիտական։

Նպատակն ավելի վերահսկելի եւ ուղղահայաց կառավարվող ԵՊՀ ունենալն է, որի արդյունքում իշխանություններին անցանկալի մարդիկ դուրս կմղվեն համակարգից։ Այս պարագայում մի քանի միավորված ֆակուլտետների տնօրենին կնշանակի ռեկտորը, ռեկտորին էլ կնշանակի իշխանությունը։ Այս դեպքում ոչ ցանկալի դեկաններին կարող են այդ ոճով հանել կամ ստիպել ավելի հարմարվող դառնալ։ ԵՊՀ-ում ենթադրում են, որ այս բարեփոխումների մեջ քաղաքական պատվեր կա, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշում է, որ ԵՊՀ-ում կան քաղաքականացված մարդիկ եւ ֆակուլտետներ։

ԵՊՀ-ում վստահ են, որ ամբիոնների միավորումները պետք է գաղափարական լինեն, ոչ թե մեխանիկական, օրինակ՝ կարող է փոքր ամբիոն լինել, որը շատ կարեւոր գիտական ուղղություն է ներկայացնում, եւ ըստ այդմ արժե, որ այդ ամբիոնը ներկայացնող 3 հոգուն պահեն ու չկրճատեն։ Ի վերջո, ի՞նչ է շահելու դրա արդյունքում ԵՊՀ-ն, նախ՝ տեխնիկական առումով ամբիոնները միավորվելու արդյունքում դուրս կգան տարբեր հաստիքներ՝ կկրճատվեն ամբիոնի վարիչի, լաբորանտի հաստիքները, որոնք սովորաբար ամբիոններում 2-ն են, իսկ ամբիոնների միավորման արդյունքում արդեն 4 լաբորանտ չեն պահի։ Մյուս կողմից, եթե արհեստական են դրանք միավորվում, ապա բովանդակային խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ո՞ր ամբիոնի ծրագիրն է լինելու դոմինանտ, արդյոք հնարավոր կլինի՞ 2 ամբիոնների ծրագրերը միավորել, ինչքանո՞վ դա կհաջողվի, թե՞ ամեն դեպքում ուսումնական պրոցեսը կտուժի։

Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել մի քանի ֆակուլտետների դեկանների հետ։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շտապում է մանրամասնել՝ ոչ թե ամբիոնների կրճատում, այլ՝ միավորում։ «Կոնկրետ մեր ֆակուլտետում մենք ունենք քաղաքագիտական 2 ամբիոններ՝ Քաղաքական գիտության պատմության եւ տեսության, նաեւ՝ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնները։ Բովանդակային առումով 2 ամբիոնները կատարում էին նույն գործառույթները, կար նաեւ տեխնիկական կողմը, մեկը մյուսին խանգարում էր, ինչպես նաեւ գիտական որակի հետ կապված հարցեր կային»,- ասում է Պետրոսյանն ու ընդգծում, որ ամբիոնների միավորման տեսլականը, որպես դեկան, ինքը վաղուց ուներ․ «Դեռեւս տարիներ առաջ ես փորձում էի այդ քայլը ձեռնարկել, որոշ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ դա ձգձգվեց, բայց այս հարցը գիտական խորհրդում մենք քննարկել ենք մեր կոլեգաների հետ, եւ գիտխորհրդում որոշում ընդունվեց, որ 2 ամբիոնները պետք է միավորվեն, եւ դառնա մեկ ամբիոն՝ քաղաքագիտություն»։

Ինչո՞ւ հիմա եւ ոչ թե ավելի վաղ, հատկապես որ երկար տարիներ ունեցել է միավորման տեսլականը, ռեկտորի կողմից եղե՞լ է որոշակի ցուցում։ «Երբ մի գործընթաց սկսվում է, դրա համար պահանջվում է ժամանակ, եւ ժամանակի ընթացքում կերեւա, թե որքանով է դա իրեն արդարացնում։ Այդ տարիներն ինձ բերեցին այն համոզման, որ 2 ամբիոններն իրար խանգարում են եւ առաջին հերթին հարվածում գիտական որակին»։ Դեկանը վստահեցնում է, որ գրեթե ոչ մի հաստիք չի կրճատվելու․ «Մի ամբիոնի վարիչ եւ կես լաբորանտի դրույք, վերջ։ Որեւէ այլ կորուստ չենք ունենալու»։     

Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ իրենց ֆակուլտետում եւս 2 ամբիոն է միացվել, հարցը քննարկվել է այդ ամբիոններում, որեւէ առարկություն չի եղել, այդ թվում՝ գիտական խորհրդում։ «Ուղղակի ափսոս է, որ այդ մասնագիտական ամբիոնները փակվում են, բայց դա ո՛չ որեւէ մեկի մեղքի պատճառով է, ո՛չ էլ որեւէ մեկի ցանկությամբ, ուղղակի 3 հոգի է մնացել ժամաքանակների կրճատման հետեւանքով, իսկ 3 հոգով ամբիոն չես կարող պահել։ Դա էր միակ պատճառը, մենք ձգտել ենք այնպես անել, որ այդ միացումից չտուժենք, մասնագիտական եւ հիմնական առարկաները պահպանվում են, ուղղակի մեկ ամբիոնի վարիչի հաստիք է կրճատվում»,- ասում է Գրիգորյանն ու իր հերթին նշում, որ ամբիոնների միավորման հարցը վաղուց են սկսել քննարկել։ Այլ կերպ ասած՝ միայն հիմա բարենպաստ ժամանակ ստեղծվել։   

ԵՊՀ ուղարկված մեր հարցմանը, թե մասնավորապես համալսարանի որ ֆակուլտետների որ ամբիոններն են միավորվում, ինչպես է հիմնավորվում այդ գործընթացի անհրաժեշտությունը եւ ինչ նպատակ է հետապնդում, համալսարանից մեզ ուղարկեցին հոգաբարձուների մարտի 21-ի նիստի արձանագրությունը, որտեղ հպանցիկ նշվում է «Քաղաքական գիտության պատմության եւ տեսության» եւ «Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների»  ամբիոնների միավորման մասին, որին կողմ է քվեարկել խորհրդի 19 անդամ։ Ամբիոնների միավորման հարցում ռեկտորից ցուցում եղե՞լ է, թե՞ ոչ, ԵՊՀ-ից ընդամենը նշել են․ «Միավորման հարցը քննարկվել է ԵՊՀ ֆակուլտետների ԳԽ նիստերի ժամանակ, եւ որոշումը կայացրել են ֆակուլտետների գիտական խորհրդի անդամները»։

Աղբյուր՝ Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan