Ալիև-Փաշինյան-ԵՄ լա՞վ են չէ պասերով խաղում ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով Արցախի հարցն օրակարգից հանել եք ու դարձրել Ադրբեջանի ներքին հարց. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ
9
«Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի՞նչ կարող է պատմել ՀՀ իշխանության և Լաչինի միջանցքի շրջափակման մասին լեհ փորձագետը, ով 2018-ին անկեղծանում էր Արևմուտքի` «ՌԴ-ի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվելու» մտադրության մասին. Տեսանյութ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը սպառնացել և մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի հասցեին՝ վերջին հարձակումների կապակցությամբ ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչը. ՌԴ ԱԳՆ Ուղիղ միացում Ազգային ժողովում հերթական նիստից. փակ նիստերը շարունակում են ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը. Responsible Statecraft Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Զգու՞մ եք, որ նիկոլը աշխարհով մեկ ընկած ուզում է հասկանա, թե որոնք են Հայաստանի սահմանները Արցախցի´ գործընկերներ, ձեզ տե´ղն է... Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Պատերազմի հետեւանքով վնասը գնահատված լինելով 400 000 դրամ, վճարվել է 4 մլն դրամի աջակցություն. ԱՀ դատախազություն Անգամ լավ ընդդիմություն չեն եղել «Փաշինյանը լրիվ դասական լիբերալ լրագրող է, նրա նվիրական երազանքն է՝ տեղափոխվել Լոնդոն և վատ երազի պես մոռանալ այս ամենի («Զանգեզուրի միջանցքի» բացման) մասին». Միխայիլ Խազին Խաղաղապահները շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12 391-ի Ավելի քան 100 տարի անց ոչ թուրքն ա փոխվել, ոչ էլ հայ վաճառականները... Ազգային ժողովի նիստը' ՈւՂԻՂ Սիրուշոն հրապարակել է հոլովակ՝ ինչպես է ավագ որդին հեքիաթ կարդում Զաբելի համար Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում Ադրբեջանին հաջողվել է աշխարհին համոզել, որ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են Սիրտը բացել է եվրոպացիների առջև Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ալիև-Փաշինյան-ԵՄ լա՞վ են չէ պասերով խաղում ՄԻՊ-ի նոր ժպ է նշանակվել Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին. Արամ Ա-ի ուղերձը Տե­սա­րան­ներ՝ առանց հա­ցի Ադրբեջանը ծանր պահին մեր կողքին է, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին ղարաբաղյան պատերազմում․ Էրդողան Պաշտոնյաներ, որոնք նշանակվեցին ու հեռացան առանց բացատրության ՔՊ-ից ովքեր չեն մասնակցել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը Անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը «փրկել» է դատախազին Ռուսաստանում, մեղմ ասած, ոգևորված չեն «փոխարինման» մասին խոսակցություններից Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով Այսպիսի Հայաստանի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ. Կարեն Քոչարյան. Տեսանյութ Գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ Ամերիաբանկն ամփոփել է Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլը շահողը

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում՝ գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում՝ ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) – 10.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2022 թ.,

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց պատմություն» (բանավոր) – 08.06.2022 թ.,

«Գրականություն» (բանավոր) – 13.06.2022 թ.,

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – 16.06.2022 թ.,

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 23.06.2022 թ.,

«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 28.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 30.06.2022 թ.,

«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր) – 08.06.2022 թ.,

«Հայոց պատմություն» (գրավոր) – 15.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (գրավոր) – 22.06.2022 թ.,

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:

Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan