Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Բացառել ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային և ռազմական օժանդակությունը Ադրբեջանին. ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏ

Տևական ժամանակահատված է, ինչ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը աշխատում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից զրկելու, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղություններով։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Ասվածը ենթադրում է բազմավեկտոր աշխատանք` սկսած համայնքային համախմբումից մինչև Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների, պետական և պաշտպանության դեպարտամենտների հետ հարաբերություններ և այլն։ Խնդիրն ավելի է բարդանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում։

2020թ․ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, ի դեմս «Բայրակթար» անօդաչուների առանձին դետալների և F-16 կործանիչների, ամերիկյան օրենսդրության կոպիտ խախտում է այն առումով, որ ԱՄՆ ոլորտային օրենսդրության համապատասխան՝ ԱՄՆ ռազմական արտադրանքը չի կարող կիրառվել երրորդ երկրի կողմից և հատկապես չի կարող կիրառվել թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Այս և պատերազմական հանցագործությունների տարրեր պարունակող բազմաթիվ այլ հանգամանքներ վկայակոչելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը երկարատև աշխատանք է իրականացրել ռազմական օժանդակությանն ու զենքի վաճառքին վերաբերող ադրբեջանա-թուրքական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում ձախողելու ուղղությամբ։ Հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի սկզբին առավել քան 50 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին և Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտներից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Մարտի սկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակը հրապարակել էր զեկույց՝ արձանագրելով, որ  ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտները 2014-2020թթ. հաշվի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցության ազդեցությունը երկու երկրների միջև հավասարակշռությունը չխախտելու համատեքստում։ Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել նաև Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև համոզված չեն եղել, որ տրամադրվող օժանդակությունը չի օգտագործվի ընդդեմ Հայաստանի։

Այս և սրանց նախորդող բազմաթիվ այլ զարգացումներ, որոնցից, օրինակ, ամիսներ առաջ 2020թ․ պատերազմի ընթացքում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության մասով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, Թուրքիայի և Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության առումով բավական անբարենպաստ իրավիճակ են ստեղծել, որից երեկ դժգոհել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Վերջինս CNNturk-ի եթերում հայտարարել է, որ հայկական և հունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների և արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Հարկ է նշել, որ Թուրքիային և Ադրբեջանին վաճառվող/տրամադրվող ամերիկյան ռազմական արտադրանքի վրա արգելանք դնելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝   ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է ջանքեր գործադրել՝ հասնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառմանը և «907-րդ հոդվածի» պահանջների վերականգնմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների առևտրի դադարեցմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan